Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 16:00
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ |

Life

ԳՅՈՒՄՐԻՆ ՏՈՆԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԻ ՕՐԸ. ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻՆ ՏՈՆԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԻ ՕՐԸ. ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
14/08/2019 14:46

Հանրապետության երկրորդ քաղաքը քանի՞ տարեկան է՝ 2800 ,թե՞ ավելի, գյումրեցիները դժվարանում եմ ասել, միայն բոլորն էլ հստակ գիտեն, որ աշնան կեսերին անհամբերությամբ սպասում են սիրելի քաղաքի օրվան: Այս տարի բացառություն է:Համայնքապետարանը որոշել է քաղաքի օրը տոնել ամռանը՝ օգոստոսի 25-ին: Ավագանու վերջին նիստին միաձայն որոշում կայացվեց բյուջեից 8 մլն դրամ հատկացնել առաջիկայում նախատեսվող «Գյումրու օր» տոնակատարության համար:Ի դեպ,յուրաքանչյուր տարի ծախսը տարբեր է ՝ 3մլն- ից մինչև 7-8մլն դրամ: Այս տարի հատկապես իր շքեղությամբ առանձնանալու է երեկոյան տոնական համերգը: Հայտնի երգիչ-երգչուհիների թվում է Նունե Եսայանը:Նա հանդես է գալու շուրջ 2 ժամ տևողությամբ համերգային համարով: Ավագանին երգչուհու կատարման համար հատկացրել էր մոտ 1մլն դրամ: Նշենք, սակայն, որ Նունե Եսայանը հրաժարվել է գումարից՝ խնդրելով այն տրամադրել Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցին՝ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով: Ստորև ներկայացված է «Գյումրու օր» տոնակատարությունների շարքը։