Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 07:15
hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան | Իջևանի դեղին երազը | Իրական կադրեր Սասունում ապրող հայերի մասին. հատված «Վերադարձի ժամանակը 5» ֆիլմից | «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ | Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի | «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին | Ինչպես է Հրայր Թովմասյանը հայտնի գրիչը փոխանցել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) |

Քաղաքականություն

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՏԵՂԻ ՉԻ՞ ՈՒՆԵՆԱ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՏԵՂԻ ՉԻ՞ ՈՒՆԵՆԱ
14/08/2019 14:41

Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել․ մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա։ Ավելին, անգամ ԱԺ օրակարգ չի բերվի։ Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու գենի» հետ կապված նուրբ հարցերը։ «Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ի՞նչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ի՞նչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,- ասաց իշխանական պատգամավորներից մեկը։ Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխանական բուրգում տարաձայնություններ կան։ Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատգամավոր դեմ է կոնվենցիային։ Եվ նրանք չեն էլ թաքցնում դա։ Նախարարի հետ հանդիպմանը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, եւ հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի։ Հատկապես, որ, ինչպես իշխանական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաեւ դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հայաստանի սահմանադրությանը։ Խոսքը, մասնավորապես, ամուսնության ձեւակերպման հետ է կապված։ Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձեւակերպված է նաեւ երրորդ սեռը։