Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 06:55
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Իրավունք

«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատ արձակել խմբի 2 անդամներին
«Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատ արձակել խմբի 2 անդամներին
14/08/2019 14:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում այսօր՝ օգոստոսի 14–ին, բողոքի ակցիա էին իրականացնում «Սասնա ծռեր» խմբի աջակիցները։ Նրանք դատարանից պահանջում են կալանքից ազատել գործով ամբաստանյալներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին: «Սասնա ծռերի» աջակիցները դատարանի բակում վանկարկում են՝ «Ազատություն ռազմագերի ապստամբներին, կեցցե՛ ապստամբությունը»:

Ակցիային զուգահեռ դատարանում ընթանում էր գործով վկաների հարցաքննությունը։

Վկաներից Լուսինե Ղազարյանն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին աշխատել է շտապօգնությունում՝ որպես բուժքույր: Նա պատմեց, որ գնդի ներսում դի է եղել, որը մեքենայով տեղափոխել են այլ վայր, սակայն թե ու՞մ դին է եղել՝ ասաց, որ չգիտի։

Ղազարյանը նաև ասաց, որ որևէ մեկին չի ճանաչել:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։