Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 07:35
hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան | Իջևանի դեղին երազը | Իրական կադրեր Սասունում ապրող հայերի մասին. հատված «Վերադարձի ժամանակը 5» ֆիլմից | «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ | Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի | «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին | Ինչպես է Հրայր Թովմասյանը հայտնի գրիչը փոխանցել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) |

Իրավունք

Խարդախությունների նոր սխեմա՝ վարկային ոլորտում. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
Խարդախությունների նոր սխեմա՝ վարկային ոլորտում. մեղադրանք է առաջադրվել 6 անձի
14/08/2019 14:20

Բացահայտվել են վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքեր։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից  խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ բնակչությանը վարկերի տրամադրման ծառայություններ մատուցելու պատրվակով ստեղծվել են մի շարք կազմակերպություններ, որոնք գործել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում և համացանցում «Վարկով.էյ եմ» /varkov.am/, «Վարկս.էյ եմ» /varks.am/ հղումներով ծառայություններ են գովազդել, մինչդեռ պարզվել է, որ նշված կազմակերպություններն իրականում վարկային կազմակերպություններ չեն. երբ անձը դիմել է նրանց, ընկերության ներկայացուցիչն անձին ուղեկցել է որևէ տեխնիկայի կամ շինանյութի խանութ և միջնորդ է հանդիսացել նրա անվամբ ապառիկով ապրանքներ ձեռք բերելու հարցում, որից հետո հայտնել են, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է ձեռք բերել խանութից գնված ապրանքները՝ վճարելով դրա արժեքի 65 տոկոսը: Ստանալով ապրանքները՝ խաբեությամբ քաղաքացիներին ամբողջությամբ կամ մասնակի չեն վճարվել այդ գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ կազմակերպության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ հոդվածի 2-րդ մասով (24 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (6 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով (4 դրվագ): Վարկերի տրամադրման համար կեղծ տեղեկանք տրամադրող ընկերությունների տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով /15 դրվագ/, մյուս 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է բնակչությանը զերծ մնալ նման գործարքներ կատարելուց, քանզի անձինք, իրենք իսկ համաձայնելով կատարել նման գործարքներ, ներքաշվում են հանցավոր սխեմայի մեջ, և վարկային ծառայություններ ձեռք բերելու համար դիմել միայն լիցենզավորված կազմակերպություններին: