Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 13/12/2019 03:47
«Սամսոնն եք հա՞, Սամսոն եք հա՞ ձեզ զգում». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին | Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից | Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան | Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո» | Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով | Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան | Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ) | Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին |

Քաղաքականություն

ԵՐԲ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ՀԵԾԱՆԻՎ ԿՔՇԵՆՔ, ԵՐԲ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ԽՈՐՈՎԱԾ ԿԱՆԵՆՔ, ԻՐԵՆՔ ԹՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԿԱԼԿՈՒԼՅԱՏՈՐՈՎ ՀԱՇՎԵԼ
ԵՐԲ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ՀԵԾԱՆԻՎ ԿՔՇԵՆՔ, ԵՐԲ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ԽՈՐՈՎԱԾ ԿԱՆԵՆՔ, ԻՐԵՆՔ ԹՈՂ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԿԱԼԿՈՒԼՅԱՏՈՐՈՎ ՀԱՇՎԵԼ
14/08/2019 14:19

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի հետ - Պարոն Գեւորգյան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համաձայն չէ ձեր թիմի հետ, որ 2019-ի 1-ին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ աճ՝ 25.1 տոկոս։ Նա ասում է, որ մեր հանրապետության պատմության մեջ 7 անգամ՝ 7 տարի, այդ աճը շատ ավելին է եղել, քան 25 տոկոսը: Օրինակ՝ 1995-ին բյուջետային եկամուտների աճը կազմել է 320 տոկոս, ոչ թե 25: Նաեւ ասաց, որ 25-ից 15-ն ամրագրված է բյուջեով, մնացած 10-ն էլ, կանխատեսում է, որ կանէանա։ - Շատ ցավում եմ, որ պարոն Բագրատյանն այդ թվերը ներկայացնելիս հաշվի չի առնում շատ կարեւոր հանգամանքներ։ Օրինակ՝ 95-ը համեմատել 2019-ի հետ, երբ այն ժամանակ դրամն արժեզրկվում էր անգամներով, եւ այդ տարիների ցուցանիշները պրոյեկտել 2018-2019թթ․ վրա, երբ դրամն արժեւորվել է, այդքան էլ կոռեկտ չէ։ Շատ ցավում եմ, որ պարոն Բագրատյանը համեմատություններ է անում այն տարիների հետ, երբ ցորենը, հացը եւ դեղորայքը սկսեցին հարկվել ԱԱՀ-ով, ու դրա շնորհիվ եղավ բյուջետային մուտքերի աճ, եւ դա համեմատում է 2018-ի հետ, երբ հարկային բեռի որեւէ աճ չի եղել։ Շատ ցավում եմ, որ 2018-2019թթ․ ցուցանիշները ներկայացնելիս պարոն Բագրատյանը նույնիսկ չի փորձում նկատել, որ Հայաստանի պետական պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կտրուկ նվազել է, որն այն տարիներին կտրուկ աճ էր ապրում։ - Պարոն Գեւորգյան, որքանով ես եմ տեղյակ, ՀՀ արտաքին պետական պարտքը 6-7 միլիարդով սկսեց ավելանալ 2010-ից սկսած։ - 1996-97 թվականներին նույնպես աճել է։ Անգամներով։ Այսինքն՝ մենք էլ կարող էինք տարին մի-մի միլիարդ պետական պարտքն ավելացնել եւ կարող է բյուջեի մոտ 50 տոկոս աճ ունենայինք, բայց չենք գնացել էդ քայլին։ Մի բան, որ Բագրատյանը փորձում է չնկատելու տալ։ Ես վստահ եմ, որ ինքը շատ լավ նկատել է ու շատ լավ գիտի այդ մասին, եւ իրեն պետք է, որ այդ տվյալներն այլ տեսանկյունից ներկայացվեն։ - Այսինքն, ուզում եք ասել՝ մանիպուլացնո՞ւմ է։ - Ուզում է այլ տեսանկյունից ներկայացնել։ Պարոն Բագրատյանը չի նկատում, որ 2018-ի այս ցուցանիշները ստացվել են հանքարդյունաբերության նվազման եւ վերամշակող արդյունաբերության աճի պայմաններում։ Մի խոսքով, իմ համար շատ ցավալի է, ես չեմ ուզում գնահատականներ տալ Բագրատյանի հայտարարություններին ու հաջողություններ եմ մաղթում։ - Բագրատյանին հակադարձելու համար գնացիք մինչեւ 92-93 թվականներ․․․ - Ես չեմ գնացել, ինքն է գնացել։ - Լավ, ինքը գնաց նաեւ 81-82թթ․՝ անդրադառնալով ձեր թիմի՝ մինչեւ 2050 թ․ կանխատեսումներին։ Ասաց․ պատկերացնո՞ւմ եք՝ 82 թվականին պլանավորվեր, թե 2019-ին ինչ պետք է լինի։ «Եթե մենք 31 տարի առաջ պլանավորեինք կապը, մենք պետք է մտածեինք՝ էսքան կաբել ունենայինք, եւ հիմարություն, չէ՞, արած կլինեինք, որովհետեւ էս տեխնիկան հնարավոր չէր գուշակել»,- ասաց Բագրատյանը եւ առաջարկեց, որ 5 տարվա ծրագրով կանխատեսումներ անեք։ - Հինգ տարվա կանխատեսումներն արվում են միջնաժամկետ ծախսային ծրագրերով, բյուջեի նախագծերով։ Մենք հո չե՞նք նստելու կալկուլյատորով հաշվել ենք, մենք նպատակն ենք հայտարարում։ Մենք հայտարարում ենք, որ Հայաստանը դարձնելու ենք 5 միլիոնանոց երկիր, դա նպատակ է… Եվ 50 թվականի տեսլականը որեւէ կապ չունի տեխնիկական միջոցների հետ, ինչպես ինքն է մատնանշում, «Այփլ» եւ այլն։ Մենք մեր առաջ նպատակ ենք դրել, որ Հայաստանի բնակչությունը պիտի շեշտակի աճի, ՀՆԱ-ն պետք է շեշտակի աճի, մարդկանց բարեկեցությունն աճի այնքան, որքան մեր ծրագրում գրել ենք՝ «առնվազն», ու եթե դա պարոն Բագրատյանին դուր չի գալիս, ու պարոն Բագրատյանն ուզում է, որ Հայաստանի բնակչությունը չաճի, ես չգիտեմ ինչ ասել․․․ Միայն ծնունդներով (ծնունդների թվով)․․․ հետո՝ ես իր խոսքում նաեւ ռասիստական հայտարարություններ լսեցի։ - Հնդիկների՞ մասով։ - Այո, որ մենք Հայաստանը պետք է օտարերկրացիներով լցնենք, չգիտեմ՝ ի՜նչ պիտի անենք։ Նախ, դա ռասիզմ է ու, երկրորդ՝ իրականության հետ որեւէ կապ չունի։ - Կարծում եմ՝ հնդիկների օրինակը բերվեց որպես ցածր կենսամակարդակ ունեցող երկրների, որ նրանք կգան, որ ներգաղթը կլինի այդ պատճառով, որովհետեւ իրենց երկրներում կենսամակարդակն ավելի ցածր է, քան Հայաստանում։ - Բայց ի՞նչ, ինքն այսօրվանից աղմուկ է բարձրացնում, որ մենք ուզում ենք օտարերկրացիներով լցնել Հայաստանը․․․ չգիտեմ ինչ․․․ դա քսենոֆոբիայի ինչ դրսեւորում է, չեմ կարողանում հասկանալ։ Ասենք՝ 1500-2000 օտարերկրացի է եկել Հայաստան, արդեն նման երեւույթներ են նկատվում, էն դեպքում, որ Հայաստանն ամենամոնոէթնիկ երկրներից մեկն է, եւ մեզ որեւէ կերպ չի սպառնում օտարերկրացիների նման մուտքը Հայաստան։ Բայց արդեն կան քսենոֆոբիկ մոտեցումներ։ Դա պետական գործչին հարիր չէ։ Ու ճիշտն ասած՝ ես շատ տխրում եմ։ - Մի այլ մեղադրանք, որ պետական բյուջեով է հաստատված, խոշորների տեսակարար կշիռը հարկերի մեջ իջել է, չէ՞ որ մենք ասում ենք՝ պայքարում ենք խոշորների ստվերի դեմ, բայց իրենց տեսակարար կշիռն ընդհանուր հարկերի մեջ, չգիտես ինչու, իջնում է։ - Բա ինչի՞ չի ասում, որ փոքրերինն էլ ավելանում է․ երբ ակտիվ հարկատուների թիվն աճում է, ապա մեկ հարկատուի հաշվով հարկը նվազում է։ Եթե այդ թվաբանությունը պարոն Բագրատյանին ծանոթ չէ, ես կարող եմ ֆիքսել։ - Նախագիծ ունեիք, որով, ըստ մեկնաբանությունների, կենտրոնի բնակչության գույքահարկը մի քանի անգամ թանկանալու է։ - Օրենքի նախագծում հաշվարկներ են գնում, բայց պարոն Բագրատյանն արդեն հայտարարում է, որ կենտրոնի հին գույքի գույքահարկը չգիտեմ քանի անգամ աճելու է՝ առանց տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում։ Մենք դեռ չենք որոշել՝ որ գույքն է բարձրանալու, որքանով։ - Ասվեց նաեւ, որ պետությունը ներդրողին երաշխիքներ չի տալիս, երբ րոպեն մեկ հայտարարվում է «ասֆալտին փռելու» մասին։ Ի վերջո, հեղափոխության սկզբի օրերին, եթե հիշում եք, ինչ թվեր էին հնչեցվում։ - Որքան էլ պարոն Բագրատյանին դա դուր չի գա, բայց ներդրումները կան, կլինեն, գնալով կաճեն, ուղղակի, այս մասով խնդիրն այն է, որ Հայաստանում նախկինում գեներացված կեղտոտ ներդրումները, որ գնում էին դուրս եւ հետո որպես օտարերկրյա ներդրում հետ էին գալիս, այ, էդ ներդրումները չկան այլեւս, որովհետեւ այսօր նվազագույնի է հասցված պետական բյուջեի թալանը, ինչը որ եղել է տարիներ շարունակ, ու որից պարոն Բագրատյանն էնքան չէր տխրում, որքան հիմա է տխրում։ - Նա, ի դեպ, բարեկամաբար խորհուրդ տվեց «լայվ» չմտնել, խորոված չանել, հեծանիվ չքշել, այլ նստել եւ կաբինետներում աշխատել։ - Ուրեմն, երբ պետք լինի, հեծանիվ կքշենք, երբ պետք լինի, խորոված կանենք, թող պարոն Բագրատյանը եւ մյուսները չանհանգստանան եւ շարունակեն կալկուլյատորով հաշվարկներ անել։