Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 13/12/2019 04:40
«Սամսոնն եք հա՞, Սամսոն եք հա՞ ձեզ զգում». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին | Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից | Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան | Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո» | Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով | Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան | Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ) | Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին |

Քաղաքականություն

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱ՞ՅՐՆ Է
ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱ՞ՅՐՆ Է
14/08/2019 14:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամռան արձակուրդային օրերը բավականին բուռն է անցկացնում։ Կարելի է ասել՝ տեղը հանգիստ չի նստում, գրեթե ամեն շաբաթ նա որեւէ տեղ է մեկնում եւ որեւէ ուշագրավ ելույթ ունենում, հայտարարություն անում, որոնք դառնում են քննարկման թեմա։ Փաշինյանի ելույթները, կոչերն ու հայտարարությունները, մտքերն ու «դոկտրինները» Հայաստանի նիկոլապաշտ զանգվածին կարծես դուր են գալիս։ Նիկոլականներն ու Նիկոլին աստվածացնողներն իրենց ֆեյսբուքյան էջերում ցիտում են վարչապետի մտքերը, մեջբերում նրա ելույթներից հատվածներ, հպարտանում արտահայտած ամեն մի բառով։ Նրանք, սակայն, մոռանում են կամ չեն նկատում, որ Փաշինյանի արտահայտած մտքերի որոշ մասն արդեն վաղուց հնչել է այլոց կողմից։ Որքան էլ տարօրինակ է, բայց մեր սիրելի վարչապետը երբեմն կարծես կրկնօրինակում է իրենց իսկ կողմից մեկուկես տարի առաջ մերժված Սերժ Սարգսյանին։ Նա նաեւ սիրում է կրկնել ներկա եւ չմերժված նախագահ Արմեն Սարգսյանի որոշ մտքերը։ Տպավորություն է, որ ստեղծագործական անսպառ մտքի ու խոսքի տեր մեր վարչապետի մոտ մտքի ճգնաժամ է՝ նա այլեւս չի կարողանում միայն սեփական «արտադրության», օրիգինալ ու չկրկնվող մտքեր երկնել, ուստի ստիպված կրկնում է այլոց մտքերը, այն էլ՝ մերժվածների։ Ահավասիկ, մի քանի օրինակ Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ելույթներից ու հայտարարություններից։ Օրինակ՝ ամենահայտնի կրկնությունը, որ շատերը հիշեցին ստեփանակերտյան հայտնի հանրահավաքից հետո, Սերժ Սարգսյանի ելույթներից մեկում արտասանված խոսքն է․ «Սա Հայաստան է եւ վե՛րջ»։ Նիկոլ Փաշինյանն էլ, Ստեփանակերտի հրապարակում խոսելով դե ֆակտո անկախ համարվող Արցախի Հանրապետության մասին, ասաց․ «Այդ հայրենիքը Հայաստանն է, եւ Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Կամ՝ Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր․ «Մեր տունն աշխարհն է, մեր օջախը` Հայաստանը», Նիկոլ Փաշինյանն էլ Ստեփանակերտում այդ միտքը վերաձեւակերպել էր այսպես․ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Իսկ շատ ավելի առաջ Ռոբերտ Քոչարյանն էր ասում․ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է»։ Սերժ Սարգսյանի մտքերի կրկնությունն էր նաեւ Փաշինյանի արտահայտած՝ 2050 թվականին 5 միլիոն դառնալու տեսլականը, մի տարբերությամբ, որ նա 2040 թիվն էր նշում եւ 4 միլիոն էր ասում։ Կարելի է այլ օրինակներ եւս թվարկել։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը միայն մտքերով չէ, որ կրկնում է Սերժ Սարգսյանին, նրա որոշ քայլեր ու գործողություններ եւս նախկինների ու իր կողմից «թիվ մեկ մերժվածի» կրկնությունն են, ցավոք սրտի, բայց այդ մասին՝ հաջորդ դասին։ Գյումրի կատարած այցի ժամանակ էլ մեծարգո պարոն վարչապետը կրկնեց ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի որոշ մտքեր։ Օրինակ՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Արմեն Սարգսյանը, խոսելով հայրենաճանաչության մասին, ասել էր․ «Եթե Երեւանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ եւ գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա»։ Իսկ դրա նախորդ օրը նույն Լոռու մարզում նախագահը նույն թեմայով ասել էր հետեւյալը․ «Մեր ուսանողական տարիներին հայրենասիրության արտահայտման ձեւերից մեկը հայրենիքը ճանաչելն ու բացահայտելն էր։ Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, քանի որ, ապրելով Երեւանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում»։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց․ «Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»։ Մեկ այլ առիթով էլ՝ արդեն Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ, Արմեն Սարգսյանը կոչ էր արել․ «Մեր հայրենիքը շատ գեղեցիկ է, եկեք եւ հայտնաբերեք այն»։ Բառացիորեն նույն թեզերը՝ մի փոքր այլ ձեւակերպմամբ, օրերս արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի կատարած այցի ժամանակ։ Նա նախ Գյումրիում իր «լայվը» վերնագրել էր նույն՝ «հայրենաճանաչություն» բառով, ինչ Արմեն Սարգսյանը․ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում»։ Ապա այդ «լայվի» ընթացքում կրկնեց նախագահի մտքերը․ «Ունենք տարօրինակ փաստ. մենք միշտ ասում ենք, որ մեր հայրենիքը դարերի ընթացքում փոքրացել է, բայց ունենք փաստ, որ մեր հայրենակիցների մեծ մասը մեր երկիրը չի ճանաչում, դրսում են ճամփորդում: Մենք այսօր մի արշավ ենք սկսում, որի նպատակը մեր տեսարժան վայրերը ճանաչելն է»։ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին էր «ցիտում» նաեւ այլ թեմաներով։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանը, մայիսի 15-ին ելույթ ունենալով Ղազախստանի տնտեսական ֆորումի ժամանակ, ասել էր, որ 21-րդ դարը մտքի դար է լինելու, Հայաստանի դարն է լինելու։ Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա: «Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն՝ փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը: Այսինքն՝ 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է»,- ասել էր նախագահը։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 9-ին, Դիլիջանում կայացած «Մտքերի գագաթնաժողովի» բացմանը Նիկոլ Փաշինյանը կրկնեց գրեթե նույնը․ «21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի եւ մտքի զարգացման դար է, եւ այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի Հանրապետության դարն է, նաեւ Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետեւ մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը»։ Ապա, զարգացնելով իր միտքը, Փաշինյանն ասել է․ «Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա՝ եկել է մտքի դարը, ու որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք, եւ, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ․․․»։ Փաշինյանն անգամ Արմեն Սարգսյանի հարցազրույցների ֆորմատն է կրկնօրինակում․ Արմեն Սարգսյանը հունիսի 6-ին հարցազրույց է տվել բնության գրկում՝ բաց երկնքի տակ, հուլիսի 7-ին նույն ֆորմատը նախընտրեց Նիկոլ Փաշինյանը՝ ծառերի ֆոնին, բայց՝ կառավարական ամառանոցում։