Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 07:12
hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան | Իջևանի դեղին երազը | Իրական կադրեր Սասունում ապրող հայերի մասին. հատված «Վերադարձի ժամանակը 5» ֆիլմից | «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ | Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի | «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին | Ինչպես է Հրայր Թովմասյանը հայտնի գրիչը փոխանցել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) |

Քաղաքականություն

Իրավունք  ԱԺ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
Իրավունք ԱԺ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
14/08/2019 14:06

Ազգային ժողովի աշխատակազմում կատարվող կառուցվածքային փոփոխությունները խորհրդարանում ծայրաստիճան լարված մթնոլորտ են ստեղծել։ ԱԺ ղեկավարությունն այդ փոփոխությունների քողի ներքո մտադիր է ազատվել խորհրդարանի աշխատակիցներից։ Վերջիններս հասկացել են, թե ինչ դավադրություն է հեղափոխական իշխանությունն իրենց դեմ հյուսել, հիմա հակընդդեմ քայլի են պատրաստվում։ Մեր տեղեկություններով, դիմել են փաստաբանական ընկերությունների ու պատրաստ են դատական կարգով բողոքարկել պաշտոնից անօրինաբար ազատելու ԱԺ ղեկավարության որոշումը։ Ավելին․ չի բացառվում, որ մոտ օրերս բողոքի ցույցեր կազմակերպվեն ընդդեմ ղեկավարության։ Խնդիրն այն է, որ մոտ տասն օր առաջ ԱԺ ստորաբաժանումների, վարչությունների տասնյակ աշխատակիցներ ուղարկվել են կադրերի ռեզերվ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նրանց տեղեկացրել է՝ նոր, երկամսյա ժամկետով պայմանագրեր պետք է կնքեն, իսկ այդ ընթացքում ատեստացիա կիրականացվի, որպեսզի պարզ դառնա, թե ովքեր են վերանշանակվելու, ովքեր՝ դուրս մնալու նոր կազմավորված բաժիններից։ Բանն այն է, որ ԱԺ մի շարք բաժիններ միավորվել են, վերանվանվել, միայն երեքում է, որ փոփոխություն չի իրականացվել։ Դրանք են՝ արարողակարգային, միջազգային բաժիններն ու քարտուղարությունը։ ԱԺ ղեկավարությունը միամտորեն կարծել է, որ իր գծած դավադիր պլանով կկարողանա մոլորեցնել եւ ոչ միայն ազատվել անցանկալի կադրերից, այլեւ «քցել» նրանց։ Պլանը հետեւյալն է՝ կկնքվեն պայմանագրեր, պետական ծառայողները կզրկվեն օրենքով պաշտպանված լինելու իրենց իրավունքներից եւ հեշտությամբ կազատվեն աշխատանքից։ Մեզ ասացին, որ կառուցվածքային փոփոխությունների ժամանակ աշխատակիցները կրճատվում են, եթե ստորաբաժանումները լուծարվել են կամ վերակազմակերպվել, բայց չեն կարող կրճատել, եթե պարզապես անվանափոխվել է ստորաբաժանումը։ Մինչդեռ այս հանգամանքն էլ հաշվի չի առնվել․ ի դեպ, կրճատվել է միայն տեղեկատվական բաժինը, այն էլ՝ դրա գործառույթները բաշխվել են այլ բաժինների։ ԱԺ աշխատակիցներն արագ հասկացել են, թե իրենց դեմ ինչ թակարդ է լարվել, ու հիմնավոր պատրաստվում են հակահարվածի։ «Օրենքը չի արգելում, որ նման դեպքերում արտամրցութային կարգով նշանակվենք պաշտոնների, մենք արդեն մրցույթով անցել ենք ու աշխատում ենք, եթե ուզում են, որ մենք աշխատանքը շարունակենք, ինչի՞ են ասում՝ եկեք պայմանագրով աշխատեք, հենա թող արտամրցույթով նշանակեն: Մենք հասկանում ենք, որ ուզում են քայլ առ քայլ ազատվեն մեզանից ու բերել իրենց կադրերին»,- ասաց մեր զրուցակիցը։ Բողոքարկման հիմքում նշվելու է նաեւ փաստը, որ իրենք պատշաճ կարգով երկու ամիս առաջ չեն ծանուցվել, որ պետք է դիմում գրեն, ռեզերվում հայտնվեն։ Բացի այդ, մի շարք պետական դասի աշխատողների էլ իրենց դասային աստիճանից ցածր այլ հաստիք է առաջարկվում։ Ուշագրավ է, որ մինչ այս պահը չհրապարակված են մնում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձեւավորված հաստիքացուցակը, նոր կառուցվածքը, ինչը վկայում է խախտված իրավունքների մասին: Հիշեցնենք, որ նախօրեին կրճատումների հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստենտավորել են։ Բանն այն է, որ նշված բաժինը միավորվել է հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ դարձել հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, արդյունքում Պետրոսյանը կորցնում է բաժնի ղեկավարի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա տհաճ զրույց է ունեցել աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, Պետրոսյանին բաժնի պետի փոխարեն առաջին կարգի մասնագետի պաշտոն են առաջարկել կամ էլ ազատման դիմում գրել։ Ի դեպ, մեզ ասացին, որ ընդամենը մեկ-երկու աշխատակից է համաձայնել քաղիրավական պայմանագրեր կնքել, մոտ 50-ը պայքարելու է իր խախտված իրավունքների վերականգնման համար։