Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:24
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Արցախ

Հայրապետովից հարցրեք՝ նախագահականում Արցախից զորք եղել է, թե չի եղել. Հայկ Ալումյան
Հայրապետովից հարցրեք՝ նախագահականում Արցախից զորք եղել է, թե չի եղել. Հայկ Ալումյան
14/08/2019 13:53

Առաջին ատյանի դատարանում երբ առաջին անգամ հրապարակային դատավարություն սկսվեց, պաշտպանական կողմի միջնորդությամբ մոտ 1 ժամը դռնփակ ռեժիմում անցկացվեց, որ քննարկվեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստարկները «Մարտի 1-ի» իրադարձությունների ժամանակ Արցախից իբր զորք բերած լինելու հետ կապված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Արցախից «Մարտի 1-ի» ժամանակ Երեւան զորք բերելու մասին BBC-ի հրապարակմանը։ «Դռնփակ նիստում մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրա հետ համաձայնեց նաեւ դատախազությունը։ Երբ մենք մեր փաստարկները ներկայացրինք, դատախազության մոտ փաստարկ չկար։ Ցավոք, հիմա այդ հարցին չեմ կարող հրապարակային եւ մանրամասն պատասխանել»,–նշեց նա։ Ալումյանը ենթադրում է, որ BBC-ին Դատախազությունից կամ Հատուկ քննչական ծառայությունից են գործի նյութերից որոշ հատվածներ տրամադրվել. «Հիմա լինի դատախազությունից կամ ՀՔԾ–ից ինչ–որ մեկը, չունենալով փաստարկ այս հարցի առնչությամբ, որ կարող է իր անունից հրապարակել, դիմել է այսպիսի մեթոդների, հեռուստաընկերությանը տվել են նյութերից ընտրված ինչ–որ հատվածներ, որը հավանաբար հնարավորություն է տվել այս ընկերությանը կամայական մեկնաբանություններ անելով այսպիսի ռեպորտաժ հրամցնել հանրությանը, որի մի մասը հետագայում հերքվեց»։ Փաստաբանը հորդորում է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովից հարցնել՝ Արցախից զորք նախագահականում տեղայակվել է, թե չի եղել այս օրերին. «Այս նյութում նշվում էր, որ Արցախից եկած զորամիավորումը տեղակայվել էր նախագահականում, այսօր շատ լավ հնարվորություն կա դա ճշտելու։ Եթե կարծում եք, որ իրենք ճիշտ են ասում, իսկ մենք սխալ, ապա Հայրապետովը նախագահական նստավայրում ծառայություն էր իրականացնում այն ժամանակ, իրեն հարցրեք եղել է թե չէ, մինչեւ դատարան կհրավիրենք»։ Նշենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների եւ «Մարտի 1-ի» դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։