Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:39
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ | Իգոր Կրուտոյի եւ Լայմա Վայկուլեի վեճը. իսկ կոնֆլիկտ եղե՞լ է | ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ |

Առողջապահություն

ՀԱՊԱԿ. Նոստալգիայի մեջ եք՞ ընկել, պարոն Վանեսյան։
ՀԱՊԱԿ. Նոստալգիայի մեջ եք՞ ընկել, պարոն Վանեսյան։
14/08/2019 09:46

Նախկին տնօրեն Ն․Վանեսյանը այսօր տեղադրել է մի նոստալգիկ նյութ, որին հնարավոր չէր չարձագանքել այ այսպես․"Նոստալգիայի մեջ եք՞ ընկել, պարոն Վանեսյան։ Լավ կլիներ ի լրումն, տեղադրեիք մի քանի տասնյակ պարզաբանումներ ՀԱՊԱԿ-ում Ձեր գործունեության արդյունքների մասին ։ Օրինակ, էդ ինչպես եղավ, որ տասյակ միլլիոների պարտքեր կուտակեցիք, էդ ինչ հիմքերով ինքներդ Ձեզ պարգևատրեցիք սանտեխնիկի կողմից հայտնի ջրագծի "հայտնաբերման համար"․․․ Էս շարքը կարելի է շարունակել, եթե կարիք լինի։ Եվ լավ կլիներ չգերագնահատեիք Ձեր արածները ու մի քիչ համեստ լինեիք և հաստատ որևէ մեկ աշխատավայրում երկու-երեք ամսից ավել կաշխատեիք"

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

#ՀԱՊԱԿ
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում տոն էր։ Երբեք որևէ նախարար և պետական պաշտոնյա չտեսած բժշկական կենտրոնն ընդունել էր միաժամանակ 4 նախարարների՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանին և մի շարք բժշկական կենտրոնների տնօրենների։ 《Սերը թևածում է նաև ՀԱՊԱԿ֊ում》 խորագրով միջոցառմանը հարգարժան հյուրերն ունկընդրեցին մեր բժշկական կենտրոնում բուժվող պացիենտների կողմից կատարվող համերգային, ասմունքի, բալետային պարի և հայկական ժողովրդական երգերի ներկայացմանը։ Այնուհետև նախարար Արսեն Թորոսյանը փոքրիկ նվերներ և ծաղիկներ հանձնեց բոլոր շնորհալի պացիենտներին։ ՀԱՊԱԿ տնօրեն Նարեկ Վանեսյանի ուղեկցությամբ գործադիր մարմնի անդամները շրջեցին բաժանմունքերով, ծանոթացան առկա անմխիթար պայմաններին և արդեն մեկնարկած վերանորոգման գործընթացին։ Նախարար Արսեն Թորոսյանի կողմից տրվեցին համապատասխան ցուցումներ։
P.S. Հատուկ շնորհակալություն ՀԱՊԱԿ ՓԲԸ սոցիալական աշխատող Ռուզաննա Զոհրաբյանին և հոգեբան Նարինե Պապյանին՝ միջոցառման կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար։
ՀԱՊԱԿ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ