Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 08:27
«Ժամանակ». Ոստիկանությունը մտել է Սեյրան Սարոյանի տուն ու բերման ենթարկել այնտեղ գտնվողներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ | «Ժամանակ». Մասիս Մայիլյանն՝ իշխանության թեկնածու. Վիտալի Բալասանյանի դիրքերը թուլացել են | «Հրապարակ». Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն | Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) |

Հայաստան

Հնարավոր է՝ որոշ մարդկանց Բադեն-Բադենի գումար է պետք. ու՞մ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը
Հնարավոր է՝ որոշ մարդկանց Բադեն-Բադենի գումար է պետք. ու՞մ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը
13/08/2019 18:34



Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո մեր առաջին խոսակցություններից մեկի ժամանակ պարոն Մարությանը ասել է, որ մենք աղբահանության ոլորտում ունենք խնդիրներ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։

Քաղաքապետը աղբահանության խնդիրը կապում է մենաշնորհի հետ.  «Շատ կարեւոր է արձանագրել, որ երբ դեռ ես քաղաքապետ չէի, եւ ընթանում էր նախընտրական շրջանը, բոլոր կուսակցությունները եւ դաշինքները իրենց ծրագրում կենտրոնացած էին աղբահանության հարցի վրա։ Սա նշանակում է, որ այն ժամանակվանից շատ լուրջ էր դրված աղբահանության հարցը, ավելի վատ էր, քան հիմա։ Խնդիրը համակարգային էր, քանի որ համակարգը, որի հիմքը դրվել էր մի քանի տարի առաջ, փաստորեն սխալ էր դրվել։ Աղբահանությունը տրվել է մեկ կազմակերպության, այսինքն՝ քաղաքային իշխանություններն անվտանգության բարձիկ համակարգի մեջ չեն դրել»։

Քաղաքապետի փոխանցմամբ՝  նախապես աղբահանության իրականացման համար քաղաքը բաժանվել է երկու մասի. 2013 թ.-ին Արեւմտյան մասի աղբահանության մրցույթում շահել է «Սանիթեքը», իսկ 2015 թ.-ին արդեն երկրորդ մասի մրցույթը կրկին շահել է նույն ընկերությունը. «Մեկ ընկերության են տրվել ամբողջ քաղաքի եւ աղբահանությունը եւ ձնամաքրման աշխատանքները: Քաղաքի ենթակառուցվածքները զրոյացվել են, մեկ ընկերությանն է տրվել ամեն ինչ: Այլ քաղաքապետերի հետ հանդիպումներում բոլորին հարցրել եմ՝ ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ մեկ օպերատոր է այլ զարգացած քաղաքներում աղբահանությունն իրականացնում»։

Հայկ Մարությանի խոսքով՝ «Սանիթեքից» պայմանագրում նշել են, որ աղբահանության փորձ ունեն Լիբանանում եւ Նիգերիայում, ասուլիսի ժամանակ ընկերության տնօրենը նշել է Թուրքիա եւ Ալժիր։

«Երբ մենք մտնում, ուսումնասիրում ենք Լիբանանի աղբահանությունը, տեսնում ենք, որ երկար տարիների ճգնաժամի մեջ են իրենք գտնվել եւ չեն կարողացել դուրս գալ»,–նշեց նա։

Մարությանը շեշտում է՝ քաղաքապետարանը պետք է վճարումները կատարի «Սանիթեքին», որը անում է, եւ վերահսկողություն իրականացնի։

«Պայմանագրում նշված է նաեւ, որ ընկերությունը քաղաքում 16 հազար մետաղական աղբաման պետք է տեղադրի, սակայն այդ պարտավորությունը «Սանիթեքը» չի կատարում,  աղբամանները վատ վիճակում են, իսկ հիմա կա 5000 աղբաման»,- նշեց նա։

Քաղաքապետը նկատեց՝ պայմանագրով նախատեսված է տուգանք աշխատանքը պատշաճ չկատարելու համար, սակայն քաղաքապետարանը տուգանել է, «Սանիթեքը» ասում է՝ տուգանքները ազդում են մեր աշխատանքի վրա. «Պայմանագրով նշված է նաեւ, որ աղբամանը պետք է 80 տոկոսով լցված լինի, դրանից շատ հավաքվեց, ստացվում է աշխատանքը սխալ է կատարվել։ Պայմանագրով կետեր կան, որ պետք է զգուշացնես, 3 ժամվա ընթացքում եթե չվերցվեց, պետք է ընկերությունը տուգանվի։ Քաղաքապետարանը տուգանել է, սակայն նրանք դատի են տվել։ Չեն ընդունում եւ պնդում են, որ այդ տուգանքները ազդել են ընկերության աշխատանքի վրա»։

Հայկ Մարությանը շեշտեց, որ քաղաքապետ դառնալուց հետո հանդիպել է «Սանիթեքի» ներկայացուցիչների հետ եւ նշել, որ միտում չունեն նրանց շուկայից դուրս հանելու. «Մենք գումարները կտանք, դուք քաղաքը լավ մաքրեք։ Ասացին՝ բարձրացրեք գումարը, ես նշեցի, որ իմ գումարը չի, չեմ կարող բարձրացնել, բայցի այդ՝ գնումների մասին օրենքը նշում է, որ մրցույթից հետո խախտում է գինը բարձրացնելը։

Առաջարկեցի խզել 2 պայմանագրերը, նորից մրցույթ անցկացնել, չեն համաձայնել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ունեն տեղեկություն ընկերության կապերի մասին, սակայն քանի որ ճշտված չեն, չի բարձրաձայնի դրա մասին. «Եթե մտածենք՝ Լիբանան, Լիբանանի հետ ո՞վ ինչ կապ ունի, ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը կապ ունի»։

Քաղաքապետը նշեց, որ քաղաքային հիմնարկ է ստեղծվել աղբահանության իրականացման համար.

«Քաղաքային իշխանությունները ավագանու որոշմամբ՝ ստեղծել են Երեւանի աղբանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկ, որի հաշվին էլ գալիս են քաղաքապետարանի ձեռքբերած 16 մեքենաները։

Աղբահանության համար պետք է 50+ մեքենա, «Սանիթեքը» ունի 21-22 մեքենա ունի, բայց քանի որ փչանում են, մի 12-15 մեքենա, միաժամանակ, պրեսը մեքենաները լավ չեն անում։

Աշխատանքն այնքան շատ է, որ ակնհայտ է, թե որտեղ  պետք է գնան մեր մեքենաները, որոնք 24 ժամ են աշխատում։ Աղբի հավաքումը մի քանի ժամ է տեւում, քանի որ աղբը միայն աղբամանների մեջ չէ, բանվորական ուժը հավաքում է կողքերի կուտակված աղբը»։

Մարությանի խոսքով՝ քաղաքապետարանը նաեւ նոր աղբամաններ է ձեռք բերել, որոնք դրվելու են Դավիթաշեն թողամասում, առաջարկել են «Սանիթեքին» գալ, հաշվարկել, իրենց պիտանի աղբամանները տանել, այլ վարչական շրջաններում տեղադրել, նրանք բացասական պատասխան են տվել։

Փաշինյանը իր հերթին շեշտեց՝ իրավիճակը անտրամաբանական է, եւ կարելի է մտածել, որ երկրում գումարներ հանելու պրոցես է ընթանում. «Հնարավոր է՝ որոշ մարդիկ, որոնք հետախուզման մեջ են, գումարի կարիք ունեն, մանավանդ հաշիվները կալանքի տակ են, կազինոյի, Բադեն-Բադենի գումար է պետք»։