Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 06:55
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Արցախ

Արցախի ՄԻՊ–ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
Արցախի ՄԻՊ–ը դատապարտում է Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու Ադրբեջանի քայլերը
13/08/2019 18:25

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Արայիկ Ղազարյանի դեպքի առթիվ՝ դատապարտելով նրան հանրային հետաքրքրասիրության առարկա եւ քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը: Այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նա Ադրբեջանի տարածքում է՝ հրապարակելով Ա.Ղազարյանի որոշ լուսանկարներ:

Պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի քայլերը՝ ուղղված ԱՀ զինծառայողին հանրային հետաքրքրասիրության առարկա եւ քարոզչական գործիք դարձնելուն: Ադրբեջանի մոտ ավանդական գործելաոճ է դարձել իր տարածքում հայտնված հայազգի քաղաքացիական անձանց եւ զինծառայողների՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրավունքները խախտելը:

Ժնեւյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված զինվորականների (Ժնեւյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) եւ քաղաքացիական անձանց (Ժնեւյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարեւոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաեւ՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից:

Այս պայմաններում կարեւոր է, որ միջազգային կազմակերպություններն արագ արձագանքեն իրավիճակին եւ կանխեն Արայիկ Ղազարյանի հանդեպ հետագա հնարավոր իրավախախտումները: Այդ առումով, Պաշտպանը կապի մեջ է պետական եւ միջազգային պատկան մարմինների հետ՝ պատրաստ լինելով իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրավիճակի դրական հանգուցալուծմանը: