Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:25
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Հայաստան

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը
Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքը կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը
13/08/2019 17:04

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կիրականացնի «Պոդմոսկովյե» ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկությունը օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ ընկերության մասին մանրամասն տեղեկությունների չի տիրապետում, իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից տրամադրված գումարին, ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ այս պահի դրությամբ աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ:

«Կառավարության կողմից նախատեսվել է նախապես 2,2 մլրդ դրամ, որից ներկայումս աշխատանքների կազմակերպման համար փոխանցվել է 966 մլն դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էոր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունըԵրեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրի իրականացման շրջանակում գործադիրըորոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թպետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները ևծախսերը 966,480.8 հազար դրամովՄիջոցներն ուղղվելու են ծրագրինախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանըորի վերաբերյալ որոշումն ընդունվել էրՀՀ կառավարության օգոստոսի 1-ին կայացած նիստում: