Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2020 06:48
hraparak.am ԱՆԺԵԼԱՆ ԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ | Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան | Իջևանի դեղին երազը | Իրական կադրեր Սասունում ապրող հայերի մասին. հատված «Վերադարձի ժամանակը 5» ֆիլմից | «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ | Թուրքիայում երկրաշարժից հետո սկսված որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում. զոհերի թիվը հասել է 38-ի | «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին | Ինչպես է Հրայր Թովմասյանը հայտնի գրիչը փոխանցել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) |

Ռազմական

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին. ՄԻՊ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին. ՄԻՊ
13/08/2019 12:28

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաեւ Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։

Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։