Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 22/11/2019 02:32
«Ես հպարտանում եմ նրանով». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քայլի Ջեներին՝ Kylie Cosmetics-ի 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով վաճառելու առթիվ (տեսանյութ) | ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով. Շահեն Հարությունյան | Մեղադրանք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. ի՞նչ է կատարվում | Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ «Սասնա ծռերի»՝ Ս.Սարգսյանի նոր առանձնատան վերաբերյալ հայտարարությանը | 37 հազար հնդիկի մուտքը Հայաստան ներկայացվում է արտագաղթի 90 տոկոս նվազում. Հրանտ Բագրատյան | Կոչ եմ անում պարոն Սարգսյանին՝ հնարավորինս շատ խոսել.Ալեն Սիմոնյան | Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ | Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ |

Մամուլի տեսություն

ՀՀ Ջրային կոմիտեում հին «ավանդույթները» շարունակվում են
ՀՀ Ջրային կոմիտեում հին «ավանդույթները» շարունակվում են
12/08/2019 16:18

ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանից ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԷԵԲՊ նախարարության ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրեն ԱՐԱՄ ՖԱՀՐԱԴՅԱՆԻ դեմ` պաշտոնական լիազորությունները չարաշահելու առերեւույթ դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ քրեական գործի` «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրենը, լինելով պաշտոնատար անձ, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով` շուրջ 41 մլն 740 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել արդեն իսկ ընկերության կողմից նույնպես շուկայականից բարձր գներով վարձակալած մի շարք շինարարական տեխնիկա, որի հետեւանքով պետության եւ կազմակերպության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 14 մլն 540 հազար դրամի էական վնաս: Նման դեպքը ջրային կոմիտեում, կարծես թե, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, սակայն զուգահեռելով ՀՀ վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ, որտեղ կրկին հարցը վերաբերում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, ՀՀ վարչապետի որոշմամբ` նրա լիազորությունները դադարեցվեցին: Սակայն պարզվում է, որ սա ոչ թե «նոր» Հայաստանի տրամաբանությունն է, այլ երկակի ստանդարտները, քանի որ Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲ ընկերության տնօրենի լիազորությունները, ի տարբերություն Դ. Սանասարյանի, չի դադարեցվել: Թե ինչո՞ւ, քաղաքական կուլիսներում պնդում են, որ «վերեւներում լավ «կռիշ» ունի»: Ասում են, որ վերջինս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, ՔՊ կուսակցության վարչության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ մտերիմն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ