Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/12/2019 06:59
«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը մասնավորեցվում է. կառավարիչը գործունեությունը ժամանակավորապես կասեցված ընկերություն է | Լեւոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել | Արդյո՞ք օգտակար կլինեի Հայաստանին, եթե այնտեղ մնայի. Ռուբեն Վարդանյան | Արագածոտնի Թլիկ համայնքի միակ թեկնածուն պարտվել է: Նախկին համայնքապետ Սլավիկ Սալոյանը ստացել է 9 կողմ և 13 դեմ ձայն | Ոստիկանության տեսանյութը՝ զենքի սպառնալիքով օրերս կատարված ավազակային հարձակումների բացահայտման մասին | ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին | Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը | Որտե՞ղ է Արսեն Թորոսյանը, սա այն օրենքն է, որը նա աշխուժորեն լոբբինգ էր անում. Անի Սամսոնյան |

Արցախ

Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ֆոտո)
Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ (ֆոտո)
10/08/2019 22:07

Օգոստոսի 10-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով եւ պարգեւատրել առավել աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահն ու ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացված 7-րդ համահայկական խաղերի կամավորների հետ: Բարձր գնահատելով կամավորների աշխատանքը՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասվող ակնկալիքները, ինչի ապացույցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներից ստացված արձագանքները: