Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 10/12/2019 06:05
«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը մասնավորեցվում է. կառավարիչը գործունեությունը ժամանակավորապես կասեցված ընկերություն է | Լեւոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել | Արդյո՞ք օգտակար կլինեի Հայաստանին, եթե այնտեղ մնայի. Ռուբեն Վարդանյան | Արագածոտնի Թլիկ համայնքի միակ թեկնածուն պարտվել է: Նախկին համայնքապետ Սլավիկ Սալոյանը ստացել է 9 կողմ և 13 դեմ ձայն | Ոստիկանության տեսանյութը՝ զենքի սպառնալիքով օրերս կատարված ավազակային հարձակումների բացահայտման մասին | ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին | Կյանքից հեռացել է Արարատ 73-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը | Որտե՞ղ է Արսեն Թորոսյանը, սա այն օրենքն է, որը նա աշխուժորեն լոբբինգ էր անում. Անի Սամսոնյան |

Տարածաշրջան

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին միայն մեկ գործով է մեղադրանք առաջադրվել
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին միայն մեկ գործով է մեղադրանք առաջադրվել
10/08/2019 10:26

Ղրղզստանում քննիչները ողջ գիշեր և առավոտյան հարցաքննել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ հիմնականում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Աթամբաևի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևին, որը նույնպես ներկա է եղել հարցաքննությանը:

Քննիչները պատանդներ վերցնելու գործով հարցաքննել են և՛ նրան, և՛ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովին:    

Նշվում է, որ Աթամբաևին դեռևս միայն մեկ գործով են մեղադրանք առաջադրել. նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիայի մեջ՝ բանտից ազատ արձակված քրեական հեղինակություն Բատուկաևի գործով:   

2006 թվականին Ազիզ Բատուկաևին դատապարտել էին 16 տարի 8 ամսվա ազատազրկման, սակայն 2013-ին նա ազատ էր արձակվել բժշկական հանձնաժողովի եզրակացության պատճառով, որը նրա մոտ վերջին փուլի արյան քաղցկեղ էր ախտորոշել: Վերջինս հեռացել է Ղրղզստանից, և հետագայում պարզվել է, որ նա առողջ է, իսկ նրա ազատ արձակմանը ներգրավված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի հատուկջոկատայինները գրոհ էին սկսել Աթամբաևի կեցավայրի մոտ՝ վերջինիս ձերբակալելու նպատակով, քանի որ գործիչը երեք անգամ անտեսել էր հարցաքննության ծանուցումները: Հատուկջոկատայինների և Աթամբաևի կողմնակիցների միջև երկու օր տևած բախումների հետևանքով ավելի քան 80 մարդ էր տուժել, հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր, ինչպես նաև մի քանիսին պատանդ էին վերցրել Աթամբաևի կողմնակիցները: