Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:59
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Մաքսայինում ոչինչ չի փոխվել. ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ $16
«Ժողովուրդ». Մաքսայինում ոչինչ չի փոխվել. ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ $16
09/08/2019 09:13

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները», նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները՝ դրա դիմաց վերցնելով որոշակի գումար։  Փաստորեն մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կհիշեք՝ ն «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում էին իրենց ապրանքները։ Դրանք անհատ ձեռներեցների և մաքսային կառուցյների միջև միջնորդ կազմակերպություններ են»։

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել և բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն՝ զբաղվում են ապրանքների ներմուծմամբ և մաքսազերծմամբ միաժամանակ։ Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ կերպ է գործում, իսկ հասարական քաղաքացիների համար՝ այլ։

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ 16 դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության կիրառման։ Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4,5 դոլարով են մաքսազերծումն ավարտում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում