Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:34
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Արցախ

Օգոստոսի 8-ը Արցախի ազատամարտի հերոս Վիգեն Գրիգորյանի ծննդյան օրն է
Օգոստոսի 8-ը Արցախի ազատամարտի հերոս Վիգեն Գրիգորյանի ծննդյան օրն է
08/08/2019 11:31

Մտավորական, ուսուցիչ Վիգեն Գրիգորյանը արցախյան ինքնապաշտպանության առաջին կազմակերպիչներից էր, hետագայում՝ Հադրութի շրջանի Տող գյուղի գումարտակի շտաբի ղեկավար, Լեռնային Ղարաբաղի առաջին խորհրդարանի պատգամավոր։ Շատերը նրան ճանաչում էին Վրեժ անունով։ 

1951-ի օգոստոսի 8-ին Գրիգորյանների տոհմածառը մի շիվ էլ տվեց: Մտավորականների ընտանիքում ծնվեց Վիգենը, ով մանկուց առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ գրականության հանդեպ: Տող գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտին հիշում են իբրեւ եռանդուն ու անսպառ պատանու, ով անսահմանորեն Շիրազ էր սիրում: Հետո ուսանողական ակտիվ կյանք ու վերադարձ հայրենի գյուղ, ուր երիտասարդ բանասերը հարազատ դպրոցում նախ ուսուցիչ, ապա տնօրեն է նշանակվում: Եվ այս ամենն այն ժամանակ, երբ դեռ չէր բոլորել 25 տարին:

Դպրոցում թողնելով գրիչն ու գրականությունը` Վիգենը վերցրեց զենքն ու մխրճվեց իրականություն` դառնալով արցախյան շարժման նախաձեռնողներից ու Հադրութում ընդհատակյա պայքարի գործուն կազմակերպիչներից մեկը: Արթուր Մկրտչյանն ու Վիգեն Գրիգորյանը 1990 թվականին զինվորագրվեցին ՀՅԴ կուսակցությանը` կարճ ժամանակ անց ղեկավարելով կուսակցության Արցախյան կառույցը: Երկուսն էլ 1991-ին ընտրվեցին անկախ Արցախի առաջին խորհրդարանի պատգամավոր: Զարգացող իրադարձությունները Վիգենին ստիպեցին ստեղծել «Վրեժ» հայրենասիրական պաշտպանական ջոկատը. «Վրեժ-ը դարձավ նաեւ նրա մարտական մականունը:

«Պետք է առաջ շարժվենք: Ֆիզուլիի շրջանի որ գյուղն էլ որ սահմանակից է, բնական է մեզ հետ հարեւանություն, եղբայրություն չեն անի: Պետք է էդ գյուղերն էլ մաքրենք, որ հայը իր հողում ազատ ու անկաշկանդ ապրի»,-ասում էր նա:

Վիգենն առասպելներից էր եկել ու հավատում էր, որ արցախյան պատերազմը հաղթանակով կավարտենք: Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմամբ էլ հպարտություն ու խաղաղ արարում շնորհեց հարազատ տողեցիներին ու նրանց սերունդներին: Համոզված էր` նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը անցնում է հայրենասիրության ու ազատատենչության միջով ու դրա համար ոչինչ չէր խնայում: Չխնայեց նաեւ իրեն:

Երբ արդեն սկսվեցին մարտական գործողությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունն այստեղ ավելի ակտիվ դեր ուներ եւ երեւաց նրա իսկական հայ լինելը: Ամենավատ դրությունը շրջանի համար ռազմական տեսակետից 91 թվականի մայիս-հունիս ամիսներն էին: Պատերազմում օրերը հաշված են եւ ժամանակն անցնում է կորուստներով: Հաղթանակի ճանապարհին՝ 1993-ի ապրիլի 5-ին ընկավ նաեւ հրամանատար Վիգենը, բայց հարազատների, ընկերների ու տողեցիների հիշողության մեջ մնաց Վիգենի կյանքի պատմությունը. սովորական պատմություն՝ անսովոր մարդու մասին: