Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է  հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ է ժամանել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման շրջանակում: