Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:04
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Հայաստանում նվազել է ծնվածների եւ ավելացել մահացածների թիվը
«Ժողովուրդ». Հայաստանում նվազել է ծնվածների եւ ավելացել մահացածների թիվը
06/08/2019 10:12

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ Մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում և գյուղերում, սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել՝ 2200-ով։

Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաև ծնվածների թիվը։

Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամականահատվածում՝ 16 հազար 261, իսկ 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 17 հազար 171։

Ավելացել է նաև մահացածների թիվը․ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացածների թիվը աճել է 572-ով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում