Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:03
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

ՏՏ

Ստարտափ սամմիթ:  2019  լավագույն ստարտափերները պարգեվատրվել են 1-5 հազար դոլարով:
Ստարտափ սամմիթ: 2019 լավագույն ստարտափերները պարգեվատրվել են 1-5 հազար դոլարով:
05/08/2019 13:16



Սեվան ստարթափ 2019-ի Մեծ մարտերից մեկն է՝ Բիգ Բաթլը: Ստարթափերները ներկայացնում են իրենց նորարարական պրոդուկտները: Սարգիս Կեվեյանը Սեվան ստարթափ է բերել Բարձրաշենի ֆերմաներից մեկի կովին: Նա անասունների համար ստեղծել է Ֆիտնես Ստիքեր, որը հնարավորություն կտա ճիշտ կառավարել անասնաֆերման:

Սարգիս Կեվեյան.«Հիվանդությունների բացահայտում, կերակրման պրոցեսների կազմակերպում, եվ բազմացման պրոցեսի կազմակեպում: Եթե սրանք ժամնակին չիրականացվի, ֆերմերը կունենա 30 տոկոսի չափով կորուստ: Կենդանու բազմացման հետ կապված ինքը 160 դոլարի չափով կորուստ է ունենում: Էս ամեն ինչը մենք հավաքում ենք, հետ ենք վերադարձնում ֆերմերին, որպեսզի ինքը ճիշտ կարողանա կառավարել ֆերման»:

Հայկ Կարապետյանն էլ Համատիրություն Էյ Էմ համակարգն է ներկայացնում: Պրոդուկտի հեղինակներն այս համակարգը ներդրել են՝ կարգավորելու բնակիչ-համատիրություն հարաբերությունները:



Հայաստան ժամանած 100-ից ավելի մենթորներն ու հաջողակ ձեռներեցները, վենչուրային և հրեշտակ ներդրողները 7 օրերի ընթացքում ներկայացրեցին իրենց փորձը 120 ստարտափներին, հանդես եկան դասախոսություններով և օգնեցին բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան հայտնեց. «Մենք ձեզ հետ միասին Հայաստանը կդարձնենք բարձր տեխնոլոգիաների արտադրության առաջին երկիրը: Բոլորը կարող են ստեղծել էկո-համակարգ, բոլորը կարող են շենք կառուցել, բայց ոչ բոլորն ունեն այն տաղանդը, որ մենք ունենք Հայաստանում, և այն ուժը, որ ստանում ենք Սփյուռքից»:


ՙՍիսայդ Ստարտափ Սամմիթի՚ համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Սեվան Ստարտափ Սամմիթը կարելի է հաջողված համարել: Սա մեծ միջոցառում էր, եվ տարեց տարի այն բարելավում է իր դիրքերը: 

ՙՍևան Ստարտափ Սամմիթ՚-ին մասնակցող Ստարտափները մրցեցին 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար: Հաղթող Լավագույն ստարթափերները ստացան մեկից մինչեվ 5 հազար դոլար մրցանականեր: 100 հազար դոլար էլ կներդրվի 2-3 ստարտափներում: