Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 14/10/2019 05:27
Հայաստանի առաջին կին անտառապետը | Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը հիացած է, լուսանկարներ է հրապարակել | Քիմ Քարդաշյանի քույրը պարում է Նիկոլ Փաշինյանի «Դուխով» երգի տակ, տեսանյութ | Հայկական արտադրության պաղպաղակները դուր է եկել փոքրիկ Քարդաշյաններին | ՄԱՐԻԱՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼՈՒՔԸ | Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում | «Ալավերդցի Վահագի» գործով նիստին կրքերը բորբոքվեցին իրավապաշտպանը սպառնում էր սպանվածի կնոջը | Բալիի հյուրանոցներից մեկում դելֆիններին պահել են սարսափելի պայմաններում, նրանցից մեկը կուրացել է (տեսանյութ) |

Հարցազրույցներ

Բացառում եմ հակահեղափոխական ուժերի զարգացումն Արցախում, ժողովուրդը դա թույլ չի տա. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Բացառում եմ հակահեղափոխական ուժերի զարգացումն Արցախում, ժողովուրդը դա թույլ չի տա. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
03/08/2019 11:52

AD TV-ի «Հարցազրույց»

 

 հաղորդման ընթացքում Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսելով Արցախում տիրող իրավիճակից նշեց, որ Արցախում ամեն ինչ շատ հանգիստ է.«Ավարտվում է աշնանացանի բերքահավաքը: Նախապատրաստվում են խաղողի և այլ մրգերի բերքահավաքին: Իհարկե, կան քաղաքական պրոցեսներ, որը չակերտավոր լարվածություն է բերում, բայց այդ լարվածությունն Արցախի բնականոն կյանքը խանգարելու միջոցառում չի դառնա»: 

Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով ՀՀ-ի իշխանությունների «քավորությամբ» տեղի է ունեցել իր և Սամվել Բաբայանի հանդիպումը, Հարությունյանը նկատեց, որ Արցախում «քավորությամբ» հանդիպումներ չեն լինում.«Շատ հանդիպումներ են լինում և մենք պարտավոր չենք ցանկացած հանդիպում հանրայնացնել: Էական նշանակություն չունի, թե այդ հանդիպումը տեղի ունեցել է, թե՝ ոչ»: Նկատառմանը, որ հանդիպմանը, ըստ լուրերի, քննարկվել է իշխանության բաժանման հարցը, Արայիկ Հարությունյանն ասաց.«Իշխանության բաժանման հարց չի քննարկվել ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ Վիտալի Բալասանյանի, ո՛չ Աշոտ Ղուլյանի և ոչ մեկ այլ քաղաքական գործչի հետ»: 
Հարությունյանը համոզված է, որ Բակո Սահակյանը պաշտոնավարելու է մինչև իր լիազորությունների ավարտը.«Եվ ապահովելու է այսօրվա համար ամենակարևորը՝ խաղաղությունը, անվտանգությունը և ժողովրդավարական ընտրությունները»: 
Նախկին վարչապետը բացառում է, որ հակահեղափոխական ուժերը կարող են զարգանալ Արցախում.«Արցախը չի մասնակցել հեղափոխությանը: Բացառում եմ հակահեղափոխական ուժերի ստեղծումը Արցախում: Արցախի ժողովուրդը դա թույլ չի տա»: 

Մանրամասները՝ տեսանյութում: