Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:07
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Տարածաշրջան

Ղազախստանում որոշել են օրինականացնել ղազախների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումը
Ղազախստանում որոշել են օրինականացնել ղազախների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումը
01/08/2019 16:03

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը պատմել է երկրի բնակիչների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումն օրինականացնելու կառավարության ծրագրերի մասին, գրում է kursiv.kz-ն:

Պաշտոնյայի խոսքով՝ ղազախստանցիներն այժմ գալիս են Հայաստան, ժամանակավոր կացության իրավունք են ձեռք բերում և ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները գնում Հայաստանի քաղաքացուն հավասար իրավունքով՝ չվճարելով լրացուցիչ մաքսատուրքեր: Այնուհետև հայկական համարանիշերով մեքենաները տարվում են Ղազախստան։

«Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, մենք չպետք է պայքարենք դրա դեմ: Ընդհակառակը, դա պետք է օրինականացնել, որպեսզի վաղը մեր քաղաքացիներն օրենքի առաջ խնդիրներ չունենան: Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում ժամանակավոր հաշվառման կանգնելով, ապա դրանք բերել տարանցիկ համարներով, ավելի լավ է մեքենան բերել, գրանցել ու օրինական ճանապարհով վարել այն։ Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ոչ այստեղ են հարկեր վճարում, ոչ այնտեղ»,- հայտնել է փոխնախարարը:

Ամանիյազ Երժանովը նշել է նաև, որ հայկական համարանիշերով մեքենաներ վարելը Ղազախստանում խնդիրներ է ստեղծում ճանապարհային ոստիկանության համար, քանզի այդ մեքենաները կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվություն չկրել: