Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 08:26
«Ժամանակ». Մասիս Մայիլյանն՝ իշխանության թեկնածու. Վիտալի Բալասանյանի դիրքերը թուլացել են | «Հրապարակ». Կոտայքի տեր ու տիրակալ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն | Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան |

Մամուլի տեսություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՆ ՔԿԾ ՊԵՏՆ ԻՐ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԳԵՍ ԾԱՂԻԿՅԱՆԻՑ ՉԻ ԱԶԱՏՎՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՆԱ ԱՎԻՆՅԱՆԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՏՂԱՆ Է
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՆ ՔԿԾ ՊԵՏՆ ԻՐ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԳԵՍ ԾԱՂԻԿՅԱՆԻՑ ՉԻ ԱԶԱՏՎՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՆԱ ԱՎԻՆՅԱՆԻ ՄՈՐԱՔՐՈՋ ՏՂԱՆ Է
01/08/2019 13:19

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է, եւ չնայած նրան, որ ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանն ազատել է իր 4 տեղակալներից երկուսին, մյուսները շարունակում են աշխատել։

Եվ հետաքրքիր է, որ, օրինակ, Վարդգես Ծաղիկյանը, որ 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ եւ այլ տարբեր պաշտոններ զբաղեցրել, իսկ արդեն հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ. մայիս 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, այսօր էլ հաջողությամբ պաշտոնավարում է։

Ըստ ՔԿ ծառայությունում տարածված լուրերի՝ Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է, հետեւաբար արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում