Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 13/12/2019 04:48
«Սամսոնն եք հա՞, Սամսոն եք հա՞ ձեզ զգում». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին | Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից | Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան | Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո» | Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով | Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան | Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ) | Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին |

ՏՏ

Sevan Startup summit 2019. Արթուր Ջանիբեկյան. IT աշխարհում շատացել են հայկական պրոդուկտներ ստեղծողները
Sevan Startup summit 2019. Արթուր Ջանիբեկյան. IT աշխարհում շատացել են հայկական պրոդուկտներ ստեղծողները
31/07/2019 18:39

Երեկոյան խարույկի շուրջ Sevan Startup summit 2019-ի մասնակիցները սպասում են Sevan Startup summit 2019-ի համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանին:

Մեդիա աշխարհում հաջողություններ գրանցած գործարարը Սամմիթի մասնակիցներին Համաշխարհային կոնտենտի պատմությունն է ներկայացնում: Ինստագրամ, Յութուբ, կինոարվեստ, հեռուստատեսություն: Ո՞րն է սրանցից ամենաարդյունավետը: Արթուր Ջանիբեկյանի խոսքով՝ Յութուբը փոխարինեց համաշխարհային հեռուստատեսությանը և վերցրեց մոնետիզացիայի ամենահետաքրքիր հատվածը: 2007-ից 2013 -ին տեխնոլոգիական խոշոր ընկերությունները արտադրեցին սմարտֆոններ, բջջային հեռախոսներ: Աշխարհում 2 մլրդ- ից ավելի մարդ հնարավորություն ունեցավ օգտվել լայնաշերտ համացանցից: 

Արթուր Ջանիբեկյանը երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է հեռուստատեսային կոնտենտի արտադրությամբ և դրա մանետիզացիայով: Ըստ նրա՝ IT աշխարհում շատացել են հայկական պրոդուկտներ ստեղծողները: Ըստ Ջանիբեկյանի՝ ամերիկյան լավագույն տեխնոլոգիական կոորպորացիաների աշխատակիցները հայեր են, նրանցից շատերն աշխատում են Լոս Անջելեսում: 

Արթուր Ջանիբեկյանը մի քանի տարի ներդրումներ է կատարում ստարթափային և դասական բիզնեսի ոլորտում: Դասական բիզնես ներդրումներն, ըստ Ջանիբեկյանի, պարտվում են ստարթափայիններին:

Sevan Startup summit-ի համահիմնադիրը հայտնեց, որ Սամմիթի մասնակիցները տարեցտարի ատանում են: Միջոցառումներն, ըստ Ջանիբեկյանի կազմակերպված են բարձր մակարդակով: 

Գլենդելի նախկին քաղաքապետը տպավորված է Սամմիթի մասնակիցների՝ IT ոլորտում ձեռք բերած հաջողություններով: Նա լրագրողներին հայտնեց, որ Գլենդելի երիտասարդներին ևս խորհուրդ կտա մասնակցել հաջորդ Սամմիթին:

Եվս մի քանի օր, և Ստարթափի մասնակիցները կներկայացնեն իրենց նորարարական գաղափարները: Մինչև այդ մասնակցում են տաղավարներում անցկացվող կրթական դասընթացներին: Տարբեր երկրներից Հայաստան ժամանած փորձագետները դասախոսությւոններ ու գործնական պարապունքներ են անցկացնում՝ մասնակիցների մասնագիտական ունակություններն ամրապնդելու համար: