Ղրիմի Կերչ քաղաքում երեխան ընկել է 5-րդ հարկի պատուհանից, որից հետո ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Ղրիմի վարչության մամլո ծառայությունը: Ինչպես հաղոդրվում է, 2017 թվականին ծնված երեխան ընկել է հինգերորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից: Երեխան միայն կարճ ժամանակով է մենակ մնացել սենյակում՝ առանց մոր ուշադրության և անմիջապես մագլցել է պատուհանագոգին: Հակամոծակային ցանցով պատուհանը բաց է եղել, և երեխան ընկել է ցած: Ինչպես քննությունը պարզել է, ընտանիքը չի դասվում սոցիալապես անապահովների շարքը, կանխարգելիչ հաշվառման նույնպես ներկայացված չէ: Գործով ստուգում է իրականացվում: