Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 13/12/2019 04:51
«Սամսոնն եք հա՞, Սամսոն եք հա՞ ձեզ զգում». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին | Կառավարության՝ «Գյումրու տուն-ինտերնատը» լուծարելու որոշումը լարվածություն է առաջացրել աշխատակիցների և շահառուների շրջանում. աշխատակիցները չգիտեն՝ կմնան, թե կազատվեն աշխատանքից | Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան | Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա. «Փաստինֆո» | Ուկրաինայի առաջին տիկինը տեսանյութ է ձայնագրել ժեստերի լեզվով | Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան | Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ) | Իգիթյանը «վառե՞ց» Նիկոլ Փաշինյանին |

ՏՏ

Հայաստանը՝ որպես Կովկասի Սիլիկոնյան հովիտ. CNN Հունաստան
Հայաստանը՝ որպես Կովկասի Սիլիկոնյան հովիտ. CNN Հունաստան
28/07/2019 14:18

Զեկույցի հեղինակ Կոստաս Փլիաքոսի խոսքով՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն է եղել, իսկ հետո վերածվել է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովտի:

Հեղինակը նշել է, որ տասը տարվա ընթացքում Հայաստանը մտել է նոր տեխնոլոգիաների ոլորտ, ընդ որում՝ ոչ միայն աութսորսինգի առումով, այլ նաեւ որպես նոր գաղափարներ, հավելվածներ եւ պրոդուկտ արտադրող:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանը երկիր է, որտեղ կան ամենամեծ թվով կին ՏՏ մասնագետները (33 տոկոս):

Լրագրողները նաեւ այցելել են Երեւանում այնպիսի ՏՏ ընկերություններ, ինչպիսիք են PicsArt-ը, BetConstruct-ը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ ArMath ինժեներական լաբորատորիան, ինչպես նաեւ տեխնոլոգիական կենտրոնն ու COAF Smart կենտրոնը Վանաձորում:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում  կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը: Միջազգային այդ միջոցառմանը, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միությունը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Կազմակերպչական աշխատանքներն անցկացնում է Առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների միությունը: