Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 07:44
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Զբոսաշրջություն

Հայաստանի անտեսված գանձերը. ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔ
22/07/2019 10:34

Խուճապի վանքը 13-րդ դարի հայկական ճարտարապետական հուշարձան է պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում, այժմ Հայաստանի Լոռու մարզի Թումանյանի շրջանում, Պրիվոլնոյե գյուղից 19 կմ արևելք՝ Լալվարի հյուսիսային փեշին: Կառուցվել է 12-13 դդ.-ում:

9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի։ Վանքը կառուցված է ֆելզիտային տուֆի սրբատաշ քարից։ Զույգ մույթով գմբեթավոր հորինվածք է։ Մույթերը միակտուր քարից են, ութանիստ։ Խոր նախաբեմով աբսիդն ունի եռանկյունաձև խորշերով մշակված, արևելյան ճակատում բացվող երեք լուսամուտ։ Մուտքերը երեքն են՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Գմբեթի 12 նիստանի կամարաշարով զարդարված բարձրադիր թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բարձր լուսամուտ է։ Եկեղեցու արևմտյան ճակատի ողջ երկարությամբ կից է սրահ գավիթը։ Հուշարձանը ունի դեկորատիվ հարուստ հարդարանք։