Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 21:57
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Առողջապահություն

Ինչ հիվանդություն է ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 14-ամյա երեխան. մանրամասներ
Ինչ հիվանդություն է ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 14-ամյա երեխան. մանրամասներ
21/07/2019 12:04

«Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահացած 14-ամյա երեխան երկար տարիներ ոսկրային հիվանդություն է ունեցել, չի կարողացել քայլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ճարճակիսի համայնքապետ Թալաբանի Սադեյանը:

«Երեխան երկար տարիներ ունեցել է ոսկրային հիվանդություն,  չի քայլել, փորձել են բուժել, սակայն ցավոք հիվանդությունը խորացել է: Տանը ունի իրենից մեծ մեկ քույր, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում»,- ասաց համայնքապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահվան դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: