Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 20/08/2019 08:13
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ | Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստը սրտի արիթմիայով ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց | Ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Նրա գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ դատական իշխանությունը. կարգապահական հանձնաժողով | Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին | Փաշինյանը պնդում է՝ Ամուլսարի հանքի շահագործումից Ջերմուկը չի դադարի առողջարանային քաղաք լինել (Տեսանյութ) | Փաստորեն Ամուլսարի ցիանիդն իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան | Արտակարգ դեպք՝ «Շիրակ» օդանավակայանում. «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն | Ուղիղ. 2019 թվականի Sinquefield գավաթ. 3-րդ տուր |

Զբոսաշրջություն

Հայաստանի անտեսված գանձերը. ԵԿԵՂԵՑԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ-ԾԱՂԿԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ԵԿԵՂԵՑԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ-ԾԱՂԿԱՎԱՆՔ
18/07/2019 10:28

Ծաղկավանքը կառուցվել է 5-րդ դարում: Գտնվում է Օձուն գյուղի արևելյան մասում՝ Դեբեդի ձորեզրին:

Սրահավոր միանավ դահլիճ է`12,0×8,2 մ արտաքին ընդհանուր չափերով: Մեզ է հասել կիսավեր վիճակում. պահպանված են արևելյան և հյուսիսային պատերը, մասամբ նաև՝ արտաքին սյունասրահը: Աղոթասրահն ունի արևելք-արևմուտք շեշտված ձգվածություն: Ծածկված է եղել կիսագլանաձև թաղով, առանց թաղակիր կամարների: Խորանը ինչպես հատակագծում, այնպես էլ գմբեթարդի մասում պայտաձև է: Պահպանված տվյալներից երևում է, որ սյունասրահը նախապես ունեցել է կամարակապ երեք բացվածք, փայտաշեն միաթեք ծածկ և արևելյան կողմում ավարտվել է բաց խորանով: Կամարները հենվել են պարզ խոյակներով պսակված, ուղղանկյուն կտրվածքի սյուների վրա: Հետագայում` հավանաբար XII-XIII դդ. սյունասրահը ենթարկվել է վերակառուցման. մեծացվել է նրա բարձրությունը, փակվել է արևելյան կամարի բացվածքը, ավելացվել է լայնական պատ`բաց խորանը ներառելով քառակուսի հատակագծով սենյակի մեջ:

Հուշարձանն ունի ժամանակին բնորոշ ճարտարապետական զուսպ ձև, գեղարվեստական արտահայտչամիջոցների ժլատ կիրառություն: Կառուցված է տեղական մուգ կապտավուն բազալտի մաքրատաշ ոչ խոշոր քարերով: Կամարները, ինչպես նաև սրահի վերակառուցված մասերն դեղնականաչավուն ֆելզիտից են:

Ըստ ավանդության` եկեղեցին Ծաղկավանք անունն ստացել է մանկական ծաղիկ հիվանդությունը բուժելու զորության համար: Կառույցի երկրորդ` Ծիրանավոր անունն էլ կապված է ծիրանազգեստ Մարիամի պաշտամունքի հետ:

Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի