Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 20:44
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին
Նիկոլ Փաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին
17/07/2019 20:49

Քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարեց «Ազատությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եւ առհասարակ Եվրոպայի դիրքորոշմանը Հայաստանում նախապատրաստվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ։

«Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի դիրքորոշում է եղել, որը հրապարակվել է նրանց կայքում, ըստ որի՝ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, եւ պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք։ Կարող եմ ասել, որ համենայն դեպս քաղաքական մակարդակի շփումներում եւ Եվրախորհուրդը, եւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում նախապատրաստվող վեթինգի, նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դիրքորոշում է հայտնել լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների հետ ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը համաձայնություն է ձեռք բերել, որ բոլոր դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը եւ ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Մյուս կարեւոր շեշտադրումը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին: Հանձնաժողովը հայտարարել է՝ հստակ եւ աներկբա սահմանված է, որ ՍԴ նախագահը եւ անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել։