Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:55
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Իրավունք

Ինչու է զինծառայությունից ազատվել Արդարադատության նախարարը՝ բժիշկ-ակտիվիստի կասկածները
Ինչու է զինծառայությունից ազատվել Արդարադատության նախարարը՝ բժիշկ-ակտիվիստի կասկածները
17/07/2019 18:20



«Առողջ Հանրություն» ՀԿ-ի նախագահ բժիշկ-նեյրովիրաբույժ, ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն առաջարկում է քննել Արդարադատության նախարարի զինծառայությունից ազատվելու հիմքերը:

Նամակը, որ ստացել են երեք ուժային կառույցների ղեկավարները «Առողջ Հանրություն» ՀԿ-ի նախագահ բժիշկ-նեյրովիրաբույժ, ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանից է: Նեյրովիրաբուժն ուզում է պարզել, թե ինչու չի ծառայել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Պաշտոնական տեղեկություններով՝ նախարարը զինծառայությունից ազատվել է , քանի որ ողնաշարի 30 աստիճան սկոլիոզ ունի: 

Բժիշկ Խաչատրյանը ցույց է տալիս նաև պատկեր, որտեղ երևում է, թե երրորդ աստիճանի սկոլիոզի դեպքում ողնաշարն, ի՞նչ դիրք ունի: Սկոլիոզի դեպքում՝ հիվանդի մեկ ուսը միշտ բարձր է լինում մյուսից, կեցվածքն էլ՝ թեք: Ահա նաև մասնագետի աչքով՝ ինչպիսի տեսք ունի Բադասյանի ողնաշարը: 

Այն, որ իր հայրը ծառայությունից ազատվելու տարիներին, բարձր պաշտոն է զբաղեցրել, Ռուստամ Բադասյանն արդեն հերքել է: 

Բադասյանը դեռ չի պատասխանել իր ժամեկտային զինծառայության մասին հարցերին: Բայց նախարարի մամուլի պատասխանատում հայտնել է, որ նախարարը պատրաստ է ցանկացած բժշկական հաստատությունում հետազոտվել: Մարինա Խաչատրյանը պնդում է, ինքը սպասում է ուժային երեք կառույցների պատասխաններին:

Նեյրովիրաբույժի պահանջը հստակ է՝ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որտեղ կլինի նաև ինքը՝ որպես մասնագետ: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։