Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 16/09/2019 10:12
Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո) | «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՐԻՆԱ ԻԳՆԱՏՅԱՆԸ | Սևան չհասնող ջուրը՝ Եղեգիս գետի ՀԷԿ-երի համար | Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին | Արևելյան հեքիաթներ՝ հայկական ոճով․ ինչով է Երևանում հիացել Քուվեյթի շեյխի կինը | Հարսնացուն Հայաստանից. Աբուջայում ապրող միակ հայկական ընտանիքի սիրո պատմությունը.տեսանյութ | Արփինե Հովհաննիսյանը ներքաղաքական զարգացումների եվ դատաիրավական բարեփոխումների մասին | Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը «գոռում» Մխիթարյանի ազգանունը (տեսանյութ) |

Քաղաքականություն

Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով
Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով
17/07/2019 14:05

Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում եւ հետխորհրդային տարածքի այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: «ԱԻՖ»-ին   տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը` պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք նա, որ  Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից պարտվում է  Ուկրաինայում, Հայաստանում եւ Վրաստանում՝ թույլ  տալով իր շուրջ նախկին «եղբայրական ժողովուրդներից» «Ռուսաստանի թշնամիների» գոտու ստեղծում:

Նրա խոսքով՝  ԽՍՀՄ փլուզումից հետո Արեւմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել նախկին խորհրդային հանրապետությունների ներքին գործերին, այդ թվում Ուկրաինայի եւ Վրաստանի:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային  գործընկերն է: Նրա հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված :

Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խոհրդարանների միջեւ, միջազգային ասպարեզում համագործակցությունը:

Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է:

Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը: Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անշուշտ, միեւնույն չեն մեզ համար, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների  մասին է, որոնց հետ մեզ կապում են փոխհարաբերությունների երկարատեւ պատմությունը, այդ թվում `մեկ պետության մեջ բնակվելը:

Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արեւմուտքը հավաստիացնում էր, որ եկել է «պատմության վերջը», եւ այժմ նա կարող է կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, անամոթաբար կառավարել ներքաղաքական գործընթացները: Ուկրաինան, կարծես, ամենաակնհայտ օրինակն է:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ես համոզված եմ, որ նրա ժողովուրդը ռուսներին թշնամի չի համարում: Ցավոք, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրի որոշ քաղաքական գործիչներ մրցակցում հակառուսական հռետորաբանության մեջ իրենղ նեղ շահադիտական, կոնյունկտուրային նպատակներին հասնելու համար:

Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի եւ մեր երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները կվերականգնվեն:

Իսկ ընդհանուր առմամբ  հետխորհրդային տարածքում մեր օրակարգը միավորող բնույթ ունի, ուղղղված է այնտեղ գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը, այդ տարածաշրջանում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եւ ներդաշնակեցմանը, կոլեկտիվ անվտանգության եւ սպառնալիքներին եւ մարտահրավերներին համատեղ արձագանքելու ներուժի ամրապնդմանը», - ասել է ԱԳ նախարարը: