Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:53
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Իրավունք

Կոտայքի մարզպետը դիմել է դատարան` Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով
Կոտայքի մարզպետը դիմել է դատարան` Նոր Գեղիի 18 փողոցները նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով
17/07/2019 12:00

Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 4 տարի առաջ  կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

 

Նշենք, որ Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ՝ համայնքի թվով 18 փողոցներ անվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Կոմիտասի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Առնո Բաբաջանյանի, Թումանյանի և այլ հայտնի անձանց անվամբ  փողոցների կողքին Ֆրոնտիկ Թևոսյանի անունը կրող փողոցներն են՝ Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ից մինչև 8-րդ փակուղի, Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ին նրբանցքից մինչև 9-րդը, Ֆրոնտիկ Թևոսյանի 6-րդ նրբանցք, 1-ին փակուղին:

 

 

Փողոցները Թևոսյանի անունով անվանափոխելու ավագանու որոշումն ընդունվել է 11 կողմ, 0 ձեռնպահ և  0 դեմ ձայներով:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել՝ սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատման դիմում է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Նշենք, որ Կոտայքի մարզպետի հարցադիմումը դատարան է ստացվել հուլիսի 8-ին և մակագրվել դատավոր Արթուր Ծատուրյանին: Գործով դեռևս դատական նիստ չի նշանակվել: