Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 16:37
Աննա Հակոբյանի մասին բացասական հոդվածները կայուն տեղ են զբաղեցնում. «Մեդիա պաշտպան» | Նիկոլ Փաշինյանը այցելել է Գորայք, հանդիպել համայնքի բնակիչներին, զրուցել Ամուլսարի շահագործման խնդրի մասին: | Նիկոլ Փաշինյանը շրջում է Ամուլսարի հարակից գյուղերում. | Երեւանում տեղի կունենա ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Սպիվակովների դուստրն է | Չորս ահազանգ այն մասին, որ հարաբերություններում պետք է վերջակետ դնել | Լուսինե Թովմասյանը հրապարակել է դստեր լուսանկարը | Աստղիկ Սաֆարյանն՝ առանց դիմահարդարման | Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել |

Աշխարհ

ԱՄՆ-ում ձերբակալվել է Պերուի նախկին նախագահը
ԱՄՆ-ում ձերբակալվել է Պերուի նախկին նախագահը
17/07/2019 11:29

Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոն ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ հայրենիք արտահանձնման հարցապնդմամբ։ Այս մասին ասվում է Պերուի գլխավոր դատախազության հրապարակած թվիթում, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Տոլեդոն, որը երկիրը ղեկավարել է 2001-2006 թվականներին, Պերուից փախել էր այն բանից հետո, երբ արդարադատության մարմինները նրան մեղադրել էին բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից 20 մլն դոլար կաշառք ստանալու մեջ։ Կաշառքի դիմաց Տոլեդոն, քննության կարծիքով, օգնել էր ընկերությանը ստանալ պետպատվերով աշխատելու կապալ։ Պերուի իշխանությունները խնդրել էին ԱՄՆ-ին արտահանձնել նախկին նախագահին դեռ մեկ տարի առաջ. 73-ամյա Տոլեդոն հերքում է բոլոր մեղադրանքները։

«Նախկին նախագահն առաջին անգամ կկանգնի ԱՄՆ դատական մարնինների առջեւ երկիր նրան վերադարձնելու վարույթի շրջանակում», ասվում է Պերուի գլխավոր դատախազության հայտարարությունում։

Պերուում վերջին մի քանի տարիներին տեղի է ունեցել միանգամից մի քանի աղմկալի ձերբակալություն՝ կապված կոռուպցիայի հետ, եւ այդ բոլոր դեպքերում կաշառք բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկել են բրազիլական Odebrecht-ի ղեկավարները։ Նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին նույնպես ձերբակալվել է բրազիլացիներից կաշառք ստանալու պատճառով։

Պերուի եւս մեկ նախագահ՝ Ալան Գարսիան, ինքնասպան է եղել, որպեսզի խուսափի ձերբակալությունից։ Դա տեղի ունեցավ ապրիլին։ Գարսիայի դեմ մեղադրանքները նույնպես առաջադրվել էին Odebrecht-ի գործի շրջանակում։