Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 21:11
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Տնտեսություն

Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
17/07/2019 10:23

Հուլիսի 15-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղից  ահազանգ ստացվեց, որ արագիլների անկում է նկատվել։ Խնդրի հետ կապված Civil Voice և Թռչնասերների Կենտրոն հասարակական կազմակերպությունները դիմեցին Արարատի մարզպետարանի ՍԱՊԾ-ի աշխատակից պարոն Համբարձումյանին։ Վերջինս խնդրին արագ արձագանքելով ժամանել էր տարածք և ուսումնասիրել, սակայն դին հայտնաբերել չէր հաջողվել։ Պարոն Համբարձումյանը հավաստիացրեց, որ դին հայտաբերվելուն պես այն կուսումնասիրվի։ Արագիլների վիճակը տեղում պարզելու համար Civil Voice ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը, ներկայացուցիչներ Միքայել Համբարձումյանը և Նաիրե Սահակյանը նշված վայրում էին։ Ուսումնասիրելով արագիլներին պարզ դարձավ, որ շուրջ 4-5 առանձնյակի փետրավորումը աղտոտված  էր անհասկանալի նյութով, որի պատճառով էլ թռչունները չեն կարողանում թռչել։ Տեղի բնակիչների օգնությամբ այցելեցինք նաև հարակից ջրանցքը, որտեղից սնվում էին արագիլները և հայտնաբերեցինք աղբով լի պարկեր։ Ենթադրում ենք, որ ջրանցքի մեջ յուղային որևէ նյութի արտահոսք է եղել, ինչի հետևանքով արագիլները չեն կարողանում թռչել։ Հրավիրում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության և ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ին հետամուտ լինել խնդրին, տեղում հետազոտել թռչուններին, ջրանցքից վերցնել ջրի նմուշներ և պարզել իրավիճակը։

Հիշեցնենք, որ 2017թ․-ի հուլիսի 13-ին  Civil Voice և Թռչնասերների կենտրոն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հովտաշատ և Դարրնիկ գյուղերում էին, որտեղ նկատվել  էր արագիլների մասսայական անկում։ Հետագայում («Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոն»-ի) ուսումնասիություններից պարզ դարձավ, որ թռչունների անկման պատճառը փետուրների յուղով պատված լինելն էր, որի հետևանքով արագիլները չէին կարողացել թռչել և սատկել ՝էին։  Այն տարածքը, որի պատճառով  վնասվել էին թռչունները հայտնաբերել չհաջողվեց։