Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 16:27
Նիկոլ Փաշինյանը շրջում է Ամուլսարի հարակից գյուղերում. | Երեւանում տեղի կունենա ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Սպիվակովների դուստրն է | Չորս ահազանգ այն մասին, որ հարաբերություններում պետք է վերջակետ դնել | Լուսինե Թովմասյանը հրապարակել է դստեր լուսանկարը | Աստղիկ Սաֆարյանն՝ առանց դիմահարդարման | Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) |

Իրավունք

«Ես կանսերվա զակատ անո՞ղ եմ». Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին
«Ես կանսերվա զակատ անո՞ղ եմ». Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին
17/07/2019 02:31

«Բացարձակապես որևէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ։ Ճիշտ են արել, որ հարուցել են, ես եմ ուզում, որ հարուցեն, հասկանան` ինչ է լինում, արդյունքները կլինեն, կիմանանք»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ առնչություն ունի նա պահածոյացված սիգ արտադրող «Գալիլիա» ՍՊԸ-ի հետ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. ««Գալիլիա» ՍՊԸ-ի սեփականատերն իմ զոքանչն է, սակայն ընկերության արտադրամասում ուրիշ տնօրեն է աշխատել, մենք ի՞նչ կապ ունենք, ես կանսերվա զակատ անող ե՞մ։ Դա զոքանչիս անունով ձևակերպված տարածք է, որը վարձակալական հիմքունքներով  տրված է մարդկանց, որոնք աշխատում են։ Ուղղակի երևի մտածում են՝ Գասպարյանը կանսերվա փակող է, նման նյութ են հրապարակել»։

Ավելի վաղ  fip.am կայքն իր «Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով»  տեղեկություններ էր հրապարակել պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից «Գալիլիա» ՍՊԸ-ի մասին՝ հայտնելով այդ ընկերության հետ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի առնչության մասին։ Կայքը գրել էր, որ «Գալիլիայի» արտադրած պահածոյացված սիգն արտահանվում է ԱՄՆ։ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը։ Նա ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես սիգ ձկնատեսակի օգտագործման ոլորտում: Պարզվել է, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թ. պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել։ Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված`   մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: