Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:48
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ |

Քաղաքականություն

Էմիլ Տարասյանը` Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորման, մշակութային եւ այլ նախաձեռնությունների մասին
Էմիլ Տարասյանը` Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորման, մշակութային եւ այլ նախաձեռնությունների մասին
16/07/2019 18:22

Նախագահական նստավայրում պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, վերջերս էլ այստեղ հյուրընկալվել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցները: Aravot.am- ը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս առաջացավ նման միջոցառումների անցկացման գաղափարը, և առաջիկայում մշակութային ինչպիսի՞ նոր իրադարձություններ են սպասվում: «Այդ նախաձեռնությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանինն է: Երբ Մաշտոց 47 հասցեից տեղափոխվեցինք Բաղրամյան փողոցում գտնվող նստավայր, տեղի շենքային պայմանները հնարավորություն տվեցին ավելի ընդլայնվել եւ նոր նախաձեռնություններով հանդես գալ` Նախագահի նախաձեռնությամբ մասնավորապես շեշտադրում կատարելով ազգային մշակույթի քարոզմանը: Այս համատեսքստում իրականացվեց Նախագահական համերգաշրջանը, որի մեկնարկը տրվեց հանրահայտ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով, այնուհետեւ տեղի ունեցավ հայկական ռոմանսների երեկո: Հրավիրված էին եւ պետական գերատեսչություններից, եւ մշակութային գործիչներ` Երեւանից ու մարզերից: Բավականին հետաքրքիր ու դրական արձագանքներ ստացանք, եւ դրանց հիման վրա որոշվեց, որ այդ ամենը շարունակական բնույթ է կրելու: Էմիլ Տարասյանը Առաջիկայում նախատեսվում է նոր ծրագրերի իրականացում` ոչ միայն մշակութային, այլեւ գիտական, գիտաուսումնական, այդ թվում` գիտաժողովներ, լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսներ եւ այլն: Աշնանը նախատեսում ենք իտալական խճանկարների ցուցահանդես, կներկայացվեն հանրահայտ գործեր, որոնք հասանելի կլինեն հանրությանը»,-ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նաեւ մանրամասնեց, որ արդեն իտալական խճանկարների ցուցահանդեսի իրականացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Հավելեց, որ նախատեսում են նաեւ երկարաժամկետ ցուցադրություններ, բակային տարածքի օգտագործում` ցուցադրությունների նպատակով, որպեսզի հանրության լայն շրջանակին հասանելի լինեն մշակութային միջոցառումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/16/1056123/ 

© 1998 - 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից