Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 00:10
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կխաղա Մյունխենի «Բավարիայի» դեմ
Հենրիխ Մխիթարյանը կխաղա Մյունխենի «Բավարիայի» դեմ
16/07/2019 16:56

Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Մյունխենի «Բավարիայի» հետ ընկերական հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, փոխանցում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

«Առաջին խաղում ցանկանում էի փորձարկել երիտասարդներին։  Սոկրատիսը, Մխիթարյանը, Ջական, Նելսոնը կխաղան «Բավարիայի» դեմ։

Այս նախապատրաստական փուլը եւ «Բավարիայի», «Ֆիորենտինայի» ու «Ռեալի» դեմ հանդիպումները շատ կարեւոր են։ Մեր կազմը շատ լավ է աշխատում այստեղ»,- ասել է Էմերին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացրած առաջին ընկերական խաղում «Արսենալը» 3։0 հաշվով հաղթել է ամերիկյան «Կոլորադո Ռեփիդսին»։ Մխիթարյանն այդ խաղին մնաց պահեստայիններին նստարանին։ «Բավարիայի» հետ  հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին։