Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 21:45
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազությունը բողոք է ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազությունը բողոք է ներկայացրել
16/07/2019 16:17

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Նշենք, որ առաջին ատյանի երկու դատավորներ, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել են, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են նրանց իրավունքները։ Երկու դեպքում էլ դատարանը համարել է, որ այդ որոշմամբ խախտվել է անձանց իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։

Դատախազությունը համարում է, որ թե՛ Արմեն Գևորգյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումներն օրինական են: Դատախազության բողոքները Վերաքննիչ քրեական դատարանն արդեն վարույթ է ընդունել։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։