Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:54
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Քաղաքականություն

«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը
«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը
16/07/2019 14:51

Երեւան–Սեւան մայրուղին փակած Սեւանա լճի լողափերի տնտեսվարողները բացեցին ճանապարհը. Մինչեւ չորեքշաբթի կսպասեն առողջապահության նախարարի եւ շրջակա միջավայրի նախարարի հայտարարությանը, որով նրանք կամ հաստատեն, որ Սեւանա լճի ջուրը թունավոր է, կամ կհերքեն։ Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որին եւս թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը։ Սասուն Միքայելյանը նշեց, որ գնում էր պատանի երկրապահների ճամբարի բացմանը։ Պատգամավորը հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհը եւ սպասել մինչեւ չորեքշաբթի. «Եթե մինչեւ չորեքշաբթի հայտարարություն չանեն, նորից կփակեք, մինչեւ չորեքշաբթի սեզոնը չի պրծնի, ես կարո՞ղ ա գիտեք Աֆրիկայից եմ, ստեղից եմ էլի, անձամբ ես էլ եմ զբաղվելու։ Եթե մինչեւ չորեքշաբթի հայտարարություն չլինի, ես անձամբ ձեր հետ չճամփեն փակելու եմ»։ Ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»։ Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ չորեքշաբթի եթե չհաստատեն, կամ հերքեն Սեւանի ջրի թունավորությունը, ինքը կգա, ժողովրդի հետ ճանապարհը կփակի։ Լուրեր Հայաստանից - NEWS.am