Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2020 20:44
Երևանը նոր ոստիկանապետ ունի | ՀԱՅՏ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ | «Զենքը պահել էր մեր հղի կանանցից մեկի վրա». «Էրեբունի պլազա»-ի միջադեպից ականատեսը մանրամասներ է պատմում | Արթուր, կյանքս քեզ վստահում եմ. ինչպես է Արման Սարգսյանը բանակցում «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակածի հետ | «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ՝ 3 հոդվածներով | Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին | Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել | Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան |

Տնտեսություն

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԲՈԼՈՐ ԽԱՂԱՏՆԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԲՈԼՈՐ ԽԱՂԱՏՆԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ
16/07/2019 10:31

 

Հեղափոխությունից հետո Հայաստանում կազինոների վիճակը վատացել է։ Նրանց վիճակը նախ վատացավ 2014 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ օրենք ընդունվեց, որ խաղատները պետք է տեղափոխվեն մայրաքաղաքից առնվազն 50 կմ հեռու։ Միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատունը մնաց ջրի վրա, քանզի 100 մլն դոլարից ավելի ներդրում անողների համար բացառություն արվեց։ Մյուսներն Արգավանդից ու Զովունիից պետք է տեղափոխվեին Ծաղկաձոր կամ Ջերմուկ, բայց արդյունքում ուղղակի փակվեցին։ Ծաղկաձորում մինչեւ վերջերս 2 խոշոր խաղատուն էր գործում՝ «Գոլդեն փելես» հյուրանոցում տեղակայված «Սենատորը» եւ «Մարիոթ» հյուրանոցի  «Ռոյալ» խաղատունը։ Մի խաղատուն էլ՝ «Մոնակոն», գործում էր «Ոսկու աշխարհ» հյուրանոցում։ Երեքն էլ հեղափոխությունից հետո փակվել են։ «Սենատորը», որն ապրիլից չի գործում, պատկանում է Հովհաննես Օհանյանին, ով վերջին ընտրություններում Կոտայքի մարզում ՀՀԿ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու էր։ «Ռոյալը», մեր տեղեկություններով, ՊԵԿ նախկին նախագահ եւ «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին է պատկանում։

 

Մենք տեղեկացանք, որ «Ռոյալը» լիցենզիայի խնդիր ուներ, որն արդեն լուծել է եւ այսօր-վաղը պետք է վերաբացվի սկսի աշխատել։ Իսկ «Սենատորի» ճակատագիրն անհայտ է, քանի որ «Գոլդեն փելեսը» փակվել է, խաղատունն էլ՝ հետը։ Սպասում են, տեսնեն՝ հյուրանոցի ճակատագիրն ինչպես է դասավորվում, երբ է այն հանձնվելու պետությանը, որ շարունակեն աշխատել։ Խաղատների փակումն էապես ազդել է ինչպես բյուջեի մուտքերի, այնպես էլ զբոսաշրջային հոսքերի վրա։ Այս խաղատները, բացի հարկ վճարելուց, նաեւ աշխատատեղ էին ապահովում, մուլտիպլիկատիվ էֆեկտ էին առաջացնում՝ խանութներից եւ տարբեր ընկերություններից սպառելով տարատեսակ ապրանքներ, ինչն իր հերթին լրացուցիչ շրջանառություն էր ապահովում եւ այլն։ Հիմա այս ամենը չկա։

«Սենատորի» հիմնադիր եւ սեփականատեր Հովհաննես Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բավական չէ փակվել են, ՊԵԿ-ն էլ իրենց տուգանել է, որոշումը բողոքարկել են։ Ասաց, որ այս պահին Ծաղկաձորում որեւէ խաղատուն չի գործում, ընդամենը երկու սլոթ-սրահ կա։


- Պարոն Օհանյան, մի քանի տարի առաջ ընդունված օրենքը, որի համաձայն՝ խաղատները պետք է մայրաքաղաքից հեռու լինեն,  ըստ Ձեզ, ճի՞շտ որոշում էր եւ որքանո՞վ ազդեց թե՛ խաղատների գործունեության, թե՛ զբոսաշրջային հոսքերի եւ թե՛ բյուջեի մուտքերի վրա։

- Բյուջեի մուտքերի մասով չեմ կարող ասել, որովհետեւ քաղաքում մնաց միայն «Շանգրի լա»-ն, որը, կոպիտ ասած, ասաց՝ բոլորի հարկերը ես կտամ, ինչքան գիտեմ՝ տարեկան 11 մլն դոլարի կարգի մասին է խոսքը։ Մյուսներն էլ գնացին շրջաններ։ Որ ասեմ՝ գործը լավ էր, լավ չէր, մեզ կոտորելով՝ փորձել ենք մի բան անել՝ չարթերային փոխադրումներով տուրիստներ բերենք-տանենք։

- Իսկ Արգավանդում որքա՞ն հարկ էիք վճարում եւ Ծաղկաձոր տեղափոխվելուց հետո որքա՞ն էիք մուծում։

- Էն ժամանակ լիցենզիայով չէր, ամեն մի ապարատի եւ ամեն մի սեղանի համար առանձին մուծում էինք։ Հիմա ընդհանուր լիցենզիայի գումար ես մուծում։ Մենք էն ժամանակ ամսական մուծում էինք մոտավորապես 60-70 մլն դրամ։ Մի սեղանը 4 թե 5 մլն դրամ էր, իսկ մի ապարատը, կարծեմ՝ 100 հազար դրամ։ Իսկ հիմա լիցենզիայի համար վճարում ենք տարեկան մոտ 150 մլն դրամ։  Ճիշտ է, որոշ չափով իջեցվել է մեր վճարի չափը, բայց Ծաղկաձորում էլ մարդ չի գնում, «Շանգրի լա»-ն ճանապարհին է, մարդիկ դրա կողքով էլ դժվար են գնում-հասնում Ծաղկաձորում։

- Որպես բիզնես, ի՞նչ եք կարծում, արդյոք արդյունավե՞տ է պայքարել խաղամոլության դեմ խաղատներն ու խաղային ապարատները փակելու ճանապարհով, այդ թվում՝ առցանց տիրույթում։

- Չէ, ամեն ինչ փակելով՝ մենք ստվեր ենք տանելու էդ ամեն ինչը։ Ուղղակի պետք է օրենքով շատ խիստ ձեւով վերահսկվի՝ խաղադրույքի չափը, մուտքերի չափը, շահումի չափը․․․

- Ծաղկաձորում խաղատների փակվելն ի՞նչ ազդեցություն է թողել տնտեսության վրա։

- Դե, օրինակ՝ մենք, մոտավորապես ամիսը 150-200 հազար դոլարի ապրանք էինք առնում դրսից, էդքան առեւտուր էինք ապահովում մեզ հետ փոխկապակցված հիմնարկների հետ։ Դրանք բոլորն էլ աշխատում էին՝ թե՛ սննդի կետերը, թե՛ գովազդային գործակալությունները, թե՛ տաքսիները։ Հիմա էդ ամեն ինչը էլ չկա։  Գումարած՝ մոտ 300 աշխատող ունեինք, որոնք հիմա դրսում են մնացել։ Մենք նաեւ ամեն ինչ անում էինք, որ մարդ բերեինք Ծաղկաձոր։
 Hraparak.am