Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:54
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Տարածաշրջան

«168 ժամ». Վրաստանի նախագահի հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին
«168 ժամ». Վրաստանի նախագահի հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին
16/07/2019 09:06

«168 ժամ» թերթը գրում է. «Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ։

Այդ հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին, քանի որ Հայաստանի համար Վրաստանը կարեւոր հարեւան է, դեպի Եվրոպա տանող՝ Հայաստանի համար միակ բաց ճանապարհը, առեւտրային եւ տարածաշրջանային տարանցիկ առանցքային գործընկեր եւ պարզապես հարեւան երկիր, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ անդամներ են, հայ-ռուսական առեւտրաշրջանառությունը, արտահանումն ու ներմուծումը դեպի այս ուղղություն տեղի է ունենում Վրաստանի միջոցով, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի եւ ԵՏՄ որեւէ երկրի հետ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել վրացի նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ակնկալում է գործընկերների աջակցությունը։

Նա նշել է, որ այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար։ «Եվ, այո, Հայաստանը ցանկության դեպքում կարող է միջնորդական ջանքեր իրականացնել»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում