Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 01:47
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Տարածաշրջան

 ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
15/07/2019 20:42

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը, որով արգելվում է Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից քաղաքացիական օդանավ խոցելու ունակ սպառազինության վաճառքը, Բաքվում հիստերիա է առաջացրել:

Մամուլը հրապարակում է արել, որտեղ խոսվում է, թե բոլորովին էլ հարկ չկա խոցել քաղաքացիական օդանավերը, կա ավելի հարմար տարբերակ՝ ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղին, դիսպետչերական աշտարակը, այլ ենթակառուցվածքներ: 

Հեղինակը գրում է, որ պատահական չէ, որ Ներկայացուցիչների պալատի բանաձեւին հաջորդեց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորավարժությունը՝ ՍՈՒ-25 կործանիչների մարտական կրակով: Այդ տիպի կործանիչներն, ինչպես հրապարակման հեղինակն է ասում, նախատեսված են հենց նման օբյեկտների ոչնչացման համար: