Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:20
«Կնքահայրը» ֆիլմի դերասանը պատմել է՝ ինչպես է Մերիլին Մոնրոն իրեն գայթակղել 15 տարեկանում | «Նոր եմ հասկացել, որ աշխատասեր եմ». Անժելա Դայանի հոբբին, որ դարձել է բիզնես |

Սպորտ

Մխիթարյանը հանդիպել է Բայբուրդյանին
Մխիթարյանը հանդիպել է Բայբուրդյանին
15/07/2019 16:24

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ։

Ամերիկյան այդ քաղաքում իր ակումբի հետ մարզվող Մխիթարյանը հանդիպել է  հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին։

«Հաճելի հանդիպում Հայաստանի հյուպատոսի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարները վերնագրել է Մխիթարյանը։

Դրանցից մեկից դատելով նա իր մարզաշապիկն է նվիրել Արմեն Բայբուրդյանին։

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ն այսօր օրերին Լոս Անջելեսում է։ Մխիթարյանը հաճախ է լուսանկարներ հրապարակում մարզումների ընթացքից, ինչպես նաև ընկերների հետ։











Աղբյուր` Panorama.am