Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/01/2020 01:07
Փաշինյան-ՍԴ համակարտությունն ազդում է Հայաստանի հեղինակության վրա. Արփինե Հովհաննիսյան | Հայաստանը և Հորդանանը հետամուտ կլինեն առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործընկերոջը | Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի կնշանակվի | ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել | Կորոնավիրուսը՝ Չինաստանում ապրող հայուհու աչքերով | Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ | Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների՝ մրցութային կարգով ընտրված թեկնածուները | Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ |

Տնտեսություն

Հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տալիս գնահատել էներգետիկ համակարգի վթարի հետեւանքները. փորձագետ
Հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տալիս գնահատել էներգետիկ համակարգի վթարի հետեւանքները. փորձագետ
15/07/2019 13:46

Հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տալիս գնահատել Հայաստանի էներգետիկ համակարգի վթարի հետեւանքները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 15-ին ասաց «Հայէներգոյի» նախկին տնօրեն Սպարտակ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դա առաջ է բերում խնդիրներ նաեւ համակարգային մակարդակով խնդրի լուծման համար, որպեսզի երկիրը վնասազերծվի ապագայում լուրջ ցնցումներից։ Փորձագետն ավելացրել է, որ խնդիրն ընկած է նաեւ կառավարման հարթությունում, ինչպես նաեւ չկա ստեղծագործական մոտեցում։ «Պետք է մտածել  ոչ թե պարզապես այն մասին, թե ում ձերբակալեն, ում ազատեն, այլ պետք է աշխատել արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում ի հաշիվ էներգետիկ համակարգի աշխատակիցների որակավորման բարձրացման»,- նշել է նա։

Հակոբյանն ընդգծել է, որ քանի դեռ չեն իրականացվել հետազոտություններ, չի կարելի խոսել վթարի պատճառների մասին, այդ թվում եւ այն մասին, որ էլեկտրականության անջատումը պայմանավորված էր Իրանում վթարով։ «Եթե այդ վարկածը հաստատվի, ապա դա կվկայի այն մասին, որ մենք դասեր չենք քաղել 2013-ի վթարից, երբ ամբողջ երկիրը փաստացի մնաց առանց էլեկտրականության։ Սակայն քանի դեռ հետազոտություններ չեն կատարվել, որոնց արդյունքները հայտնի կլինեն վթարից 10 օր հետո, բոլոր խոսակցությունները, թե կա ինչ-որ հստակ պատճառ, բացարձակ դատարկ են»,- նշել է փորձագետը։

Սպարտակ Հակոբյանն ավելացրել է, որ ամբողջական պատկերն ստանալու համար պետք է անկախ տեխնիկական աուդիտ անցկացնել, ինչից հետո ներդնել հուսալի հակավթարային համակարգ՝ դրա համար փող չխնայելով։

Նշենք, որ հուլիսի 10-ին վթարի հետեւանքով անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի ՀԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը, ինչը էներգետիկ խափանման պատճառ էր դարձել ամբողջ հանրապետությունում։