Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 16:11
Երեւանում տեղի կունենա ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան. գլխավոր դերում Սպիվակովների դուստրն է | Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ |

Առողջապահություն

Տղամարդկանց մոտ քաղցկեղային հիվանդությունների 8 նախանշան
Տղամարդկանց մոտ քաղցկեղային հիվանդությունների 8 նախանշան
15/07/2019 12:53

Աշխարհի երկրների մեծ մասում տղամարդկանց կյանքի տեւողությունը կանանցից մի քանի տարով քիչ է: Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում վաղ մահերը հնարավոր կլիներ կանխել, եթե տղամարդիկ ժամանակին դիմեին բժշկին՝ չանտեսելով տագնապալի նախանշանները: The Sun-ը հաղորդում է, որ հետեւյալ նախանշանները, չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են վկայալե քաղցկեղի մասին. Միզարձակման ժամանակ ցավոտ զգացողությունները կարող են շագանակագեղձի քաղցկեղի մասին վկայել: Իհարկե այս նախանշանը կարող է նաեւ այլ խնդիրների մասին վկայել, այսպես, թե այնպես դրանք պետք է հասկանա բժիշկը: Ամորձիների մեծացումը եւ դրանցում ուռուցքի շոշափելիությունը մյուս նախանշանն է, որը կարող է մատնանշել քաղցկեղային գործընթացների մասին: Ամորձիների ցանկացած փոփոխություն արդեն պատճառ է բժշկին դիմելու համար: Արյուն մեզում. հաջորդ նախանշանն է, որն արժանի է ուշադրության: Այն կարող է վկայել միզապարկի կամ երիկամների քաղցկեղի մասին, դրա համար այն չի կարելի անտեսել: Արյուն կղանքում. աղիքներում ուռուցքի հնարավոր ախտանիշ է Առնանդամի մաշկի ցանկացած փոփոխությունը նույնպես արժանի է ուշադրության՝ լինի ցան, բիծ կամ մաշկի հաստացում Պտուկներից արտադրությունը կարող է կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել, որով հիվանդանում են ոչ միայն կանայք: Ցավ պտուկներում, ցան, այտուցվածություն կամ կոշտուկներ թեւատակերի շրջանում. սրանք այս հիվանդության մյուս նախանշաններն են: Մշտական այրոցը կարող է կոկորդի կամ ստամոքսի քաղցկեղի նախանշան լինել Քաշի անհասկանալի կորուստ. հաջորդ նախանշանը, որի դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե դուք նիհարում եք, բայց դրա համար որեւէ ջանք չեք գործադրում, դա կարող է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի, թոքերի կամ այլ օրգանների քաղցկեղի նշան լինել: Այս նշաններից որեւէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ բժշկի դիմել: Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում