Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:55
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել լողալ Սևանա լճի որոշ տարածքներում
Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել լողալ Սևանա լճի որոշ տարածքներում
15/07/2019 12:34

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։ Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` *չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ *արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, *վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի: Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ: Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում