Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 14:55
Եղբայր, եկեք՝ դուք խոսեք Փաշինյանը հունից դուրս եկավ | Վարչապետին սխալ տեղեկություն են տվել Պանդորայի արկղը բացելուց շատ բաներ կբացահայտվի | Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞ Փաշինյան | ՃՏՊ՝ Հացավան-Գառնի ավտոճանապարհին. Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին, որը գլորվել է ձորը | «Սանիթեք» ընկերության ավտոպարկից 5 մետր հեռավորության վրա ապրող բնակիչները կեսգիշերն անց դրսում են. նրանք անհնար են համարում կեղտի, աղբի ու գարշահոտության մեջ ապրելը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) | Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է | Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ | ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս (տեսանյութ) |

Զբոսաշրջություն

Հայաստանի անտեսված գանձերը. ՄԱԹՈՍԱՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՄԱԹՈՍԱՎԱՆՔ
15/07/2019 11:46

Մաթոսավանքը կառուցվել է 13-րդ դարում: Գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3.5 կմ արևմուտք՝ գետի աջափնյա անտառածածկ սարահարթի վրա, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին:

Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։ Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով փոքր շինություն Է, մուտքը` արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն։ Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է։ Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից։ Կան մի քանի տապանաքարեր։

Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին։ Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն է։ Մուտք ունի նաև արևելյան կողմից։ Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ։ Ունի երկու տաճար և մեկ գավիթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ։ Այժմ կիսավեր է։ Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ։ Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի:

Չնայած այն հանգամանքին, որ Մաթոսավանքը գտնվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում և ունի ՀՀ Կառավարության կողմից տրված «10.3.145» համարի վկայական, այնուամենայնիվ տարեցտարի ավերվում է՝ չարժանանալով պատշաճ ուշադրության ու հոգատարության։ Այս ամենին բացասական առումով լրացնում է վանքի այցելուների վանդալիզմի դրսևորումները, որի պատճառով քանդվում են շինության պատերը, խաչքարերը վերածվում են վառված և մոմի հաստ շերտով պատված քարերի, շրջակա միջավայրը դառնում է հակահիգիենիկ վայր։

Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի