Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 23/08/2019 15:58
Ապշելի նմանություն․ Քրիստինե Եղոյանը քույրիկի հետ լուսանկար է հրապարակել | Սվետլանա Լոբոդան ցնցել է շպագատով | Բալիում կապիկն Օլգա Բուզովայից «խլել է» բրենդային ակնոցը (ֆոտո) | Բացառիկ հարցազրույց Թալիշում 2016 թ․ դաժանաբար սպանված Խալափյանների որդու հետ |

Արցախ

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը
Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը
14/07/2019 20:26

ՀՀ քաղաքացի հանդիսացող Սամվել Բաբայանի՝Արցախում նախաձեռնած ստորագրահավաքը, իմ կարծիքով իրավական տեսանկյունից սահմանադրական խնդրահարույց դրույթ է ներկայացնում:

 

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախի հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցի ժամանակ  այս մասին ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Եթե ՀՀ  քաղաքացին  Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները  որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում: Նախատեսել և  բավարարվել միայն պասիվ ընտրական իրավունքով, ինչպես  առաջարկվում է նախաձեռնող խմբի կողմից, նշանակում է  ընդհանրապես իրավագիտության դեմ ինչ-որ արշավ սկսել  և  պասիվ ընտրական իրավունք վերապահելու դեպքում՝  այդ թեկնածուն հնարավորություն չի ունենալու իր օգտին քվեարկելու: Իրավական տեսանկյունից այսպիսի մոտեցումն անթույլատրելի է: Քաղաքական  առումով մենք ամեն վայրկյան ընդգծում ենք ԱՀ միջազգային իրավասու պետության կարևորությունը: ԱՀ-ի ձայնը պետք է լսելի լինի, նա պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր ճակատագրի կանխորոշմանը, և այս տեսանկյունից մենք պետք է ընդգծենք և ավելի կարևոր դարձնենք ԱՀ քաղաքացիության առկայությունը»,- նշել է Վ. Վարդանյանը:
Շարունակելով միտքը քաղաքական ռիսկերի տեսանկյունից՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ պետք է կարևորվի Արցախի՝ որպես միջազգային ինքնուրույն սուբյեկտի գոյության իրավունքը:Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտարկվի որպես մի իրավիճակ, երբ, ըստ էության, գործ կունենանք ԱՀ և ՀՀ մի սերտաճած մարմնի հետ, որտեղ տեղի են ունենում ինչ-որ գործընթացներ,  որոնք որևիցե եղանակով չեն ընդգծում  ԱՀ միջազգային իրավական կարգավիճակը:
«Այս իրավիճակը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բանակցային գործընթացի համար, որովհետև ևս մեկ անգամ ոչ պատեհ առիթ կտա մեր հակառակորդներին ներկայացնելու իրավիճակն այնպես, որ գործ ունենք ոչ թե ինքնորոշված սուբյեկտի, այլ ՀՀ-ին սերտաճած միավորման հետ: Բարոյական տեսանկյունից ԱՀ քաղաքացիությունն արժեք է, և Արցախը պետք է շենացնեն ԱՀ քաղաքացիություն ունեցող, ԱՀ-ում բնակվող  և իրենց գործունեությունը ծավալող անձինք:Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը առիթ է տվել մի շարք անձանց դիտարկել իրավիճակներ, թե իբր հնարավոր է որոշակի շրջանակներ ակտիվացնելով ազդել սահմանադրական գործընթացների վրա:  Հստակ կասեմ, որ պետք չէ Արցախում նման փորձ անել, որովհետև ՀՀ-ում մինչև հեղափոխությունը իրավիճակը լիովին այլ էր, և չպետք է մոռանանք, որ հանրահավաքներ, ցույցեր և երթեր կարող են իրականացվել միայն որոշակի չափանիշների պահպանման պարագայում»,-ասել է Վ. Վարդանյանը: